Կամբրե (ֆր.՝ Cambrai, պիկարդ.՝ Kimbré), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Օ-դը-Ֆրանս տարածաշրջանի Նոռ դեպարտամենտում: Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է: Գտնվում է Շելդա գետի ափին, Լիլից 52, Առասից՝ 36, Փարիզից՝ 160 կիլոմետր հեռավորության վրա: Բավականին մոտ է եվրոպական մերձակա երկրների մայրաքաղաքներին. Բրյուսելից հեռու է ընդամենը 108, Լոնդոնից՝ 280 կմ[4]: Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով կազմել է 32.770[5]:

Բնակավայր
Կամբրե
ֆր.՝ Cambrai[1]
Զինանշան
Blason cambrai.svg

Campanile hôtel de ville Cambrai.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էփետրվարի 1, 1971 թ.
Մակերես18,12 կմ²
ԲԾՄ60 մետր
Բնակչություն32 558 մարդ (հունվարի 1, 2017)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ59400[3]
Պաշտոնական կայքvilledecambrai.com
##Կամբրե (Ֆրանսիա) (Ֆրանսիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Կամբրեն սկզբնապես եղել է հինհռոմեական քաղաք՝ Cameracum անվանումով: Ռազմավարական լավ դիրք ունենալը պատճառ է դարձել, որ այդ բնակավայրը հետագա դարերի ընթացքում ձեռքից ձեռք անցնի. այն հաջորդաբար ընկել է գերմանական ցեղերի, ֆրանկների, Լոթարինգիայի թագավորության, Հռոմեական սրբազան կայսրության տիրապետության տակ: Եղել է եպիսկոպոսական, ապա՝ արքեպիսկոպոսական նստավայր: Միջին դարերում համբավվել է բատիստի արտադրությամբ: Դարձել է ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման նպատակով բանակցությունների անցկացման վայր: 1508 թվականին այստեղ Հուլիոս Երկրորդ պապի, Գերմանիայի կայսր Մաքսիմիլիանի, Ֆերդինանդ Կաթոլիկի (Իսպանիա) և Լյուդովիկոս Տասներկուերոդի (Ֆրանսիա) միջև կնքվել է «Կամբրեի լիգա» կոչվող ռազմաքաղաքական դաշինքը, որը նպատակ էր դրել տիրել Վենետիկի Հանրապետության հողերին: Հաջորդ տարի ռազմական գործողություններն սկսել են, բայց անհաջողության են մատնվել, և դաշինքը շուտով ցրվել է:

1529 թվականին Կամբրեում հաշտության բանակցություններ են վարվել, որոնց արդյունքում Ֆրանսիան դուրս է եկել այսպես կոչված՝ Կոնյակյան լիգայից (լիգան կոչվել էր ֆրանսիական Կոնյակ քաղաքի անունով): 1677 թվականի ապրիլի 19-ին Ֆրանսիայի Լյուդովիկոս Տասնչորսերորդ արքան տևական պաշարումից հետո գրավել է Կամբրեն, և այդ ժամանակից քաղաքը Ֆրանսիայի կազմի մեջ է:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այստեղ 1917 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 3-ը թեժ կռիվ է տեղի ունեցել, որ պատմության մեջ է մտել «Կամբրեի ճակատամարտ» անվանումով: Այդ մարտերի ժամանակ անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ կիրառել են տանկերի զանգվածային գրոհ՝ գերմանացիների դիրքային պաշտպանությունը ճեղքելու նպատակով (գործողությանը մասնակցել է զինտեխնիկայի 476 միավոր):

Ուշագրավ փաստերԽմբագրել

Կամբրեում են ծնվել՝

  • վաղ Վերածննդի դարաշրջանի կոմպոզիտոր Գիյոմ Դիֆեյը
  • գեներալ Շառլ Ֆրանսուա Դյումուրիեն (1739-1823)
  • ավիացիայի պիոներներից՝ Լուի Բլերիոն (1872-1936)
  • գյուղինժեներ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ (Կանաչների կուսակցությունից) Ռենե Դյումոնը (1904-2001)
  • մարդաբան, հասարակագետ, նեո-մարքսիստ, հայտնի մտավորական Մորիս Գոդելիեն (1934-)

ԺողովրդագրությունԽմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

ՏնտեսությունԽմբագրել

Կամբբրեն տրանսպորտային հանգույց է: Քաղաքում զարգացած է ժանյակեղենի, բատիստի, տրիկոտաժեղենի և գլխավորապես՝ սպիտակեղենի արտադրությունը: Մեկ անձի տարեկան միջին եկամուտը 2010 թվականին կազմել է 15.428 եվրո[6]: Գործազրկության մակարդակը եղել է 23,6 տոկոս (Նոռ դեպարտամենտում վերոնշյալ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 18.575 եվրո և 17,2 տոկոս, ամբողջությամբ վերցրած Ֆրանսիայում՝ 25.140 եվրո և 12,8 տոկոս)[7]:

ԿլիմաԽմբագրել

Կամբրեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6
(42)
7
(44)
11
(51)
14
(57)
18
(64)
21
(69)
23
(73)
23
(73)
19
(67)
14
(58)
9
(48)
5
(41)
11
(52)
Միջին օրական °C (°F) 2.5
(36.5)
3.3
(37.9)
5.8
(42.4)
8.6
(47.5)
12.4
(54.3)
15.3
(59.5)
17.3
(63.1)
17.3
(63.1)
14.8
(58.6)
11.1
(52)
6.0
(42.8)
3.4
(38.1)
9.8
(49.6)
Միջին ցածր °C (°F) 0
(32)
0
(32)
2
(36)
4
(40)
8
(46)
11
(51)
13
(55)
13
(55)
11
(51)
7
(44)
3
(38)
1
(33)
6
(43)
Տեղումներ մմ (դյույմ) 46
(1.8)
41
(1.6)
53
(2.1)
48
(1.9)
46
(1.8)
71
(2.8)
74
(2.9)
66
(2.6)
56
(2.2)
71
(2.8)
61
(2.4)
66
(2.6)
693
(27.3)
Աղբյուր #1: Weatherbase [8]
Աղբյուր #2: Infoclimat Cambrai-Épinoy[9]

Գործընկեր քաղաքներԽմբագրել

Տեսարժան վայրերԽմբագրել

Թեև Կամբրեի պատմական մի շարք շինություններ ժամանակի ընթացքում ավերվել, ոչնչացվել են, ինչպես, օրինակ, գոթիկայի ոճով կառուցված տաճարն ու մի քանի եկեղեցիներ՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, այդուհանդերձ, քաղաքը դարձյալ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Դրանցից հիշատակության են արժանի հատկապես հետևյալ նմուշները.

  • բարոկկո ոճով կառուցված ճիզվիտական մատուռը
  • «Իսպանական տունը» (Maison espagnole), որտեղ ներկայումս գտնվում է զբոսաշրջային գրասենյակը
  • ռատուշայի շենքը, որի զանգակատանը կանգնեցված են Կամբրեի խորհրդանիշը համարվող Մարտինի և Մարտենի արձանները
  • Նոտր Դամ դը Գրաս տաճարը՝ Կամբրեի արքեպիսկոպոսի նստավայրը. տաճարում է գտնվում Կամբրեի եպիսկոպոս, գրող, Լյուդովիկոս Տասնչորսերորդի երեխաների դաստիարակ Ֆրանսուա Ֆենելոնի դամբանը, ինչպես նաև «Կամբրիայի Տիրամայր» անվանումով հայտնի սրբապատկերը:
  • Սեն Ժերի եկեղեցին (XVII—XVIII դդ.), որտեղ պահվում է Ռուբենսի «Գերեզման իջեցնելը» նկարը
  • Սուրբ Մարտեն եկեղեցու նախկին աշտարակը՝ Բեֆրուա Կամբրեն, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
  • միջնադարյան պարսպի մնացորդները
  • բերդը
  • «Փարիզյան դարպասը»
  • Նոտր Դամի դարպասը
  • Սեն Ֆիակր աշտարակը
  • Արկատ աշտարակը
  • Շատո դը Սելը (XI դարի բերդ)

ՊատկերասրահԽմբագրել

-->

ԳրականությունԽմբագրել

  • Alexandra Hughes, Alex Hughes, Keith A Reader, Keith Reader, ur. (2001). Encyclopedia of Contemporary French Culture (Routledge; Routledge World Reference edition izd.). ISBN 0415263549.
  • Robb, Graham (2008). The Discovery of France: A Historical Geography. W. W. Norton & Company. ISBN 0393333647.
  • Ardagh, John (1991). France (Cultural Atlas of izd.). Facts on File. ISBN 081602619X.
  • Jones, Colin (1999). The Cambridge Illustrated History of France (Cambridge Illustrated Histories izd.). Cambridge University Press. ISBN 0521669928.
  • Sowerwine, Charles (2009). France since 1870: Culture, Society and the Making of the Republic (2nd izd.). Palgrave Macmillan. ISBN 0230573398.
  • Roberts, William J. (2004). France: A Reference Guide from the Renaissance to the Present (European Nations) (European Nations izd.). Facts on File. ISBN 0816044732.

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.insee.fr/fr/information/3363419
  2. Populations légales 2017INSEE, 2019.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Calcul de l'orthodromie pour Paris, Lille, Douai, Valenciennes, Arras, Saint-Quentin. Distances approximatives à vol d'oiseau sur Google Earth pour Bruxelles et Londres
  5. «Кількість населення у 2011 році»։ INSEE։ Վերցված է 28 вересня 2014 (ֆր.)
  6. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013  Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  7. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013  (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  8. «Weatherbase.com»։ 2013։ Վերցված է 26 June 2013 
  9. «Infoclimat Cambrai-Épinoy»