Նիկոլ Քիդմանը 2013թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ
Նիկոլ Քիդմանը 2013թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ

Նիկոլ Մերի Քիդման (անգլ.՝ Nicole Mary Kidman, ծնվ. Հունիս 20, 1967), ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել և պրոդյուսեր։ 2003 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Ժամեր» ֆիլմում դերակատարման համար (այդ անվանակարգում հաղթող առաջին ավստրալուհին)։ Արժանացել է նաև BAFTA-ի, Ոսկե Գլոբուսի եռակի մրցանակակիր է։

Նիկոլ Քիդմանը ծնվել է 1967 թվականի հունիսի 20-ին Հոնոլուլու քաղաքում՝ ամերիկյան Հավայներ նահանգի վարչական կենտրոնում։ Նրա ծնողները՝ Էնթոնի Դեյվիդ Քիդմանը և Ժանել Էնն Մաքլեյնը՝ շոտլանդական և իռլանդական արմատներով, ծնվել են Ավստրալիայում։ Երբ ապագա դերասանուհին 4 տարեկան էր, նրա ընտանիքը վերադարձավ Ավստրալիա. Նիկոլի հայրը աշխատանք էր ստացել Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանում։

4 տարեկանից Նիկոլը սկսել է զբաղվել բալետով։ Պարերի հանդեպ հետաքրքրությունը նրան տարավ Ավստրալիական երիտասարդական թատրոն, ապա Ֆիլիպ Սթրիթ թատրոն, որտեղ ապագա դերասանուհին ստացավ վոկալ կրթություն և սովորեց թատրոնի պատմություն։ Սրան զուգահեռ Նիկոլը Հյուսիսային Սիդնեյում շարունակում էր կրթությունը աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում ...

Շարունակել