Կաղապար:ԸԻ/Շաբաթ 7, 2019 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ «Դեղին բաճկոնների» շարժում
- Մակեդոնիայի Հանրապետությունը փոխել է երկրի պաշտոնական անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության՝ վերջ դնելով նախկին հարավսլավական պետության անվան շուրջ 27 տարվա վեճին։
- Վենեսուելայում քաղաքական հակամարտության պատճառով զոհվել է 40 մարդ, 850-ը ձերբակալվել են։
- Սոֆյա Սամոդուրովան դարձել է գեղասահքի կանանց Եվրոպայի առաջնության չեմպիոն։
- Մայդանշախրի ռազմական բազայի վրա թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում ավելի քան 120 մարդ է զոհվել։
- Նորմանդական կղզիների մոտ անհետացել է «Կարդիֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը։
- Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը մահացել է դանակահարության հետևանքով։
Վերջերս մահացածներ` Վարուժան Կարապետյան • Սարգիս Հարությունյան • Միշել Լեգրան • Հայկ Հակոբյան • Անահիտ Տեր-Մինասյան