Էմիլիանո Սալա

արգենտինացի ֆուտբոլիստ

Էմիլիանո Սալա (իսպ.՝ Emiliano Sala, հոկտեմբերի 31, 1990(1990-10-31)[2][3][4], Cululú, Լաս Կոլոնիաս, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - հունվարի 21, 2019(2019-01-21)[5][6], Լա Մանշ[5]), արգենտինացի ֆուտբոլիստ, «Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող։

Էմիլիանո Սալա
իսպ.՝ Emiliano Sala[1]
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1990(1990-10-31)[2][3][4]
Ծննդավայր Cululú, Լաս Կոլոնիաս, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Մահվան ամսաթիվ հունվարի 21, 2019(2019-01-21)[5][6] (28 տարեկան)
Մահվան վայր Լա Մանշ[5]
Հասակ 187 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Կարդիֆ Սիթի
Պատանեկան կարիերա
2010 - 2012 Ֆրանսիա Բորդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Ֆրանսիա Բորդո 11 (1)
2015-2019 Ֆրանսիա Նանտ 117 (42)
2019 Անգլիա Կարդիֆ Սիթի 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

«Բորդո» խմբագրել

Սալան Բորդոյում նորամուտը նշել է 2012 թվականի փետրվարի 8-ին Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Օլիմպիկ Լիոնի» դեմ խաղում[7]։

2012/13 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել երկրի 3-րդ լիգան ներկայացնող «Օրլեան» ակումբում, որտեղ մասնակցած 37 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ[8]։

2013/14 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է 2-րդ լիգան ներկայացնող «Նոր» ակումբում[9], որի կազմում մասնակցած 37 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։

«Նանտ» խմբագրել

2015 թվականի հունիսին տեղափոխվել է «Նանտ»` ստորագրելով 5 տարվա պայմանագիր[10]։ «Նանտում» անցակցրած 3 մրցաշրջանների ընթացքում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 101 հանդիպման` դառնալով 30 գոլի հեղինակ[11]։

«Կարդիֆ Սիթի» խմբագրել

2019 թվականի հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Էմիլիանո Սալան իր կարիերան կշարունակի անգլիական «Կարդիֆ Սիթի» ակումբում, որը արգենտինացու համար «Նանտին» ռեկորդային` 15 մլն ֆունտ գումար է վճարել[12][13]։

Մահ խմբագրել

2019 թվականի հունվարի 22-ին հայտնի դարձավ, որ Էմիլիանո Սալային Նանտից Կարդիֆ տեղափոխող Piper PA-46 մասնավոր ինքնաթիռը Նորմանդական կղզիների մոտ կորել է ռադարների տեսադաշտից։ Կապը կորչելուց անմիջապես հետո սկսել են որոնողական աշխատանքները, սակայն դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռը[13][14][15]։

Կապը կորելուց առաջ Սալային հաջողվել է WhatsApp-ով ձայնային հաղորդագրություն ուղարկել իր մտերիմներին, որում ասել է.

  Հիմա մեկնում եմ ինքնաթիռով, որը, կարծես թե, շուտով կկործանվի...

Եթե մեկուկես ժամից նորություն չլինի, ապա չեմ կարծում, որ կարիք կլինի աշխատակիցներ ուղարկել, որպեսզի փնտրեն ինձ։ Աստված իմ, հայրի՛կ, որքան սարսափելի է[16]։

 

Հունվարի 24-ին ոստիկանությունը դադարեցրել է ինքնաթիռի և Սալայի որոնողական աշխատանքները[17]։ Մի քանի օր անց հայտնաբերվել է Սալայի դիակը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #1177399733 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.dorset.police.uk/news-information/article/6973#5c5cb373a83f84.17855404
  6. 6,0 6,1 6,2 https://www.itv.com/news/2019-02-07/body-recovered-from-plane-which-crashed-into-english-channel-confirmed-as-footballer-emiliano-sala/
  7. «Lyon 3:1 Bordeaux» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  8. «Emiliano Sala» (անգլերեն). www.footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  9. «Niort: Un buteur de Bordeaux débarque en prêt (off.)» (ֆրանսերեն). www.foot-national.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  10. «Nantes make Sala a canary» (անգլերեն). Sports.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  11. «Emiliano Sala performance data» (անգլերեն). Transfermarkt.com.
  12. «Emiliano Sala: Cardiff City sign Nantes striker for undisclosed club record fee» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հունվարի 19.
  13. 13,0 13,1 «Emiliano Sala: Cardiff City FC player on missing plane» (անգլերեն). BBC News. 2019 թ․ հունվարի 22.
  14. «Cardiff City's Emiliano Sala was on missing plane, French authorities say» (անգլերեն). The Guardian. 2019 թ․ հունվարի 22.
  15. «Emiliano Sala search: Officials say they are 'not expecting anyone to be alive' with no trace of missing plane» (անգլերեն). The Independent. 2019 թ․ հունվարի 22.
  16. «Մինչև ինքնաթիռի անհետանալը Սալան հաղորդագրություն է ուղարկել. Կարծես թե, ինքնաթիռը շուտով կկործանվի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  17. «Ոստիկանությունը դադարեցրել է անհետացած ինքնաթիռի և Էմիլիանո Սալայի որոնումները».(չաշխատող հղում)
  18. «Ոստիկանությունը հաստատեց․ գտնված դիակը Սալայինն է». totalfootball.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիանո Սալա» հոդվածին։