Պավել Ադամովիչի սպանություն

Պավել Ադամովիչի սպանությունը, 2019 թվականի հունվարի 13-ին «Սուրբծննդյան օգնության մեծ նվագախումբ» բարեգործական կազմակերպության եզրափակիչ համերգի ժամանակ 27-ամյա Ստեֆանի կողմից կատարված հանցագործություն՝ Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի դանակահարությամբ։

Պավել Ադամովիչի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն և սպանություն
Երկիր Լեհաստան
Գրոհի վայրԳդանսկ[1]
ՏեղադրանքTarg Węglowy?[2]
Գրոհի նպատակՊավել Ադամովիչ[3][4]
Տարեթիվհունվարի 13, 2019[5]
Զենքդանակ[6]
Զոհվածներ1 մարդ[1][5]
Վիրավորներ0
Ահաբեկիչների քանակ1[7]
 Assassination of Paweł Adamowicz Վիքիպահեստում

Պավել Ադամովիչը մի քանի տեղից դանակի հարված էր ստացել՝ որովայնի և սրտի շրջաններում։ Վերակենդանացման վրա կես ժամից ավելի ժամանակ ծախսելուց հետո՝ Ադամովիչը ծանր վիճակում տեղափոխվեց համալսարանական բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատության ենթարկվեց։ Գդանսկի քաղաքապետի վիրահատությունը մի քանի ժամ տևեց[8]։ Այդ ընթացքում նրան փոխներարկվեց ավելի քան 20 լիտր արյուն։ Սակայն, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Ադամովիչն ստացած հարվածների արդյունքում մահացավ հաջորդ օրը՝ հունվարի 14-ին։ Նա կյանքից հեռացավ տեղական ժամանակով ժամը 14:00[9]։

Քաղաքապետի վրա տեղի ունեցած հարձակումը լայն տարածում գտավ տեղական, ազգային և արտասահմանյան ԶԼՄ-ների[10][11][12][13] կողմից։

Հարձակման հանգամանքներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Ադամովիչի վրա հարձակման պահը


2019 թվականի հունվարի 13-ին՝ կիրակի օրը, Լեհաստանում տեղի էր ունենում Մեծ նվագախմբի տոնական բարեգործության եզրափակիչը։ Այս առիթով Գդանսկի Անկյունային շուկայում կազմակերպվել էր սուրբծննդյան բարեգործական համերգը։ Համերգը կազմակերպվել էր Գդանսկի շրջանային կամավորական կենտրոնի կողմից, որը կոչվում է «Գդանսկը՝ նվագախմբի համար»[14][15]։ Հանդիպման ժամանակ բեմի վրա էր գտնվում Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, ով արտիստների հետ միասին պատասխանատու էր ֆոնդի համար։

Ժամը 20:00 տեղի ունեցավ «Լույս երկնքում» ամփոփիչ հրավառության մեկնարկը, որի ժամանակ Ստեֆան անվամբ 27-ամյա մի երիտասարդ, ով նույնպես բեմի վրա էր, վազքով մոտեցավ Ադամովիչին և երեք անգամ հարվածեց նրան՝ որովայնի և սրտի շրջաններում[16][17]։ Ադամովիչը, մոտավորապես 15 վայրկյան ակնհայտորեն գտնվելով շոկային վիճակում, թեթև երերալով գնում էր ձեռքերը վեր պարզած, հանցագործության գործիք դանակը ձեռքին պահած մարդասպանին՝ այրելով իր ձեռքում պահած բենգալյան կրակը, այդ իսկ պատճառով ականատեսներին թվում էր, թե այդ ամենը տոնական շոուի մաս է կազմում։ Դրանից հետո Գդանսկի քաղաքապետը գնաց դեպի բեմի խորքը, որտեղ և կորցրեց գիտակցությունը։ Այնուհետև չարագործը քաղաքապետի ձեռքից խլեց բարձրախոսը և հայտարարեց.

  Բարև Ձեզ։ Իմ անունը Ստեֆան է։ Ես անմեղ էի, բայց գտնվում էի բանտում։ Ես անմեղ էի, բայց գտնվում էի բանտում։ Քաղաքացիական հարթակը տանջում էր ինձ։ Հատկապես դա է Ադամովիչի մահվան պատճառը։  

Այդ ելույթից հետո՝ տեխնիկական աշխատողը բռնեց նրա բաճկոնի գլխանոցից, ոլորեց նրա ձեռքերը, այնուհետև հանձնեց թիկնապահներին[18][18]։ Լեհական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ոճրագործը հայտնվել էր քաղաքապետի մոտ, քանի որ նա ուներ լրագրողի անվանաքարտ՝ չնայած այն հանգամանքին, որ չէր ստացել փաստացի լիազորագիր[19]։

Կասկածյալ խմբագրել

Կասկածյալը 27-ամյա Ստեֆանն է, ով 2013 թվականին դատապարտվել էր հինգուկես տարի ազատազրկման՝ կողոպուտի մեղադրանքով։ Բանտից ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 8-ին։ Ապրում էր Գդանսկի Օլիվա շրջանում[20]։ Բանտում գտնվելու ընթացքում նրա մոտ ախտորոշվել է պարանոիդ շիզոֆրենիա, անցել է բուժման կուրս, սակայն բանտից ազատվելուց հետո բուժումը չի շարունակել։ Այդ իսկ պատճառով հանցագործության կատարումից հետո նրան նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն[21]։

Հարձակման արձագանքներ խմբագրել

 
Գդանսկի քաղաքապետարան. Պավել Ադամովիչի դիմանկարը սրահում
 
Վարշավայում կազմակերպված քայլերթ՝ բռնության դեմ (2019 թվականի հունվարի 14)
 
Գդանսկի քաղաքապետարան. ցավակցությունների գիրք

Ադամովիչի վրա հարձակումը վճռական քննադատության ենթարկվեց ոչ միայն Լեհաստանի, այլև արտասահմանի քաղաքական շրջանակներում։ Հատկապես խոր ափսոսանք հայտնեցին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը[22][23]։

2019 թվականի հունվարի 14-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշեց, որ Պավել Ադամովիչի թաղման օրը կհայտարարվի ազգային սգո օր[24][25]։ Սակայն Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Ներքին գործերի և ադմինիստրացիայի նախարար Իոհիմ Բրուձինսկուն պարտադրեց իրեն ուղարկել հարձակման դեպքի մասին ողջ տեղեկատվությունը[26]։

Այդ նույն օրը Եժի Օվսյակը հրաժարական տվեց Մեծ տոնական նվագախմբի նախագահի պաշտոնից՝ բացատրելով, որ իր որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ հիմնադրամը և հենց ինքը պատասխանատու էին Գդանսկի քաղաքապետի մահվան համար, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամը չէր էլ կարողանա ավելի լավ ապահովել միջոցառման[27][27][28][28] անվտանգությունը։ Որպես իր հրաժարականի պատճառ՝ Օվսիակը մատնանշում էր իր անձի դեմ ուղղված ատելության հուժկու ալիքը[29]։

Բազմաթիվ լեհական քաղաքներում, ներառյալ՝ Բելոստոկում, Գդանսկում, Յասլոյում, Կատովիցեում, Պոզնանում և Վարշավայում, սպանության հաջորդ օրը տեղի ունեցան լռության քայլերթեր, որոնք ուղղված էին բռնության դեմ պայքարին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Pawel Adamowicz, Gdansk mayor, stabbed at Poland charity event
  2. Atak na Adamowicza. Świadkowie mówią o okolicznościach zdarzenia
  3. https://edition.cnn.com/2019/01/14/europe/pawel-adamowicz-gdansk-mayor-stabbed-poland-intl/index.html
  4. https://www.pap.pl/aktualnosci/news%2C387831%2Cprezydent-gdanska-pawel-adamowicz-nie-zyje.html
  5. 5,0 5,1 5,2 Gdansk mayor Pawel Adamowicz dies after being stabbed in heart on stage
  6. https://pk.gov.pl/bez-kategorii/sledztwo-dotyczace-ataku-na-prezydenta-miasta-gdanska/
  7. Pawel Adamowicz, Gdansk mayor, dies after stabbing
  8. «Prezydent Gdańska Paweł Adamowicz został dźgnięty nożem na scenie podczas finału WOŚP».
  9. «Paweł Adamowicz nie żyje. Prezydent Gdańska miał 53 lata». 2019 թ․ հունվարի 14.
  10. «Pawel Adamowicz: Gdansk mayor stabbed at charity event».
  11. «Polish mayor stabbed on stage, condition very serious». 2019 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  12. «Mayor in Poland Is Stabbed on Stage at Charity Event». 2019 թ․ հունվարի 13.
  13. «Gdansk mayor Pawel Adamowicz dies after being stabbed in heart on stage». 2019 թ․ հունվարի 14.
  14. «Wielki Finał w Gdańsku 13 stycznia 2019 roku na Targu Węglowym». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  15. «Oświadczenie». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  16. «Kim jest sprawca ataku na Adamowicza? Wiadomo, co krzyczał, mówił jak się nazywa». 2019 թ․ հունվարի 14.
  17. «Śledztwo dotyczące ataku na Prezydenta Miasta Gdańska». 2019 թ․ հունվարի 14.
  18. 18,0 18,1 «Paweł Adamowicz dźgnięty nożem. To on obezwładnił Stefana W. „Nie jestem bohaterem"». 2019 թ․ հունվարի 14.
  19. «Atak na Pawła Adamowicza. Skąd napastnik miał plakietkę „Media"? Nie było go na liście dziennikarzy».
  20. Ruszkiewicz, Sylwester (2019 թ․ հունվարի 14). «Zabójca Pawła Adamowicza miał schizofrenię paranoidalną, niedawno odstawił leki». wiadomosci.wp.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  21. «Zabójca Pawła Adamowicza miał schizofrenię paranoidalną, niedawno odstawił leki».
  22. «Paweł Adamowicz zaatakowany nożem. Donald Tusk: Pawle, jesteśmy z Tobą». 2019 թ․ հունվարի 13.
  23. «Ze świata spływają życzenia dla Adamowicza. Burmistrz Londynu zszokowany, Tusk prosi o modlitwy». 2018 թ․ հունվարի 13.
  24. «Գդանսկում սուգ է հայտարարվել քաղաքապետի սպանությունից հետո». zham.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
  25. «Գդանսկում եւ Վարշավայում սուգ Է հայտարարվել քաղաքապետի սպանությունից հետո». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  26. «Politycy o ataku na Adamowicza. Morawiecki: Atak jest godny najwyższego potępienia». 2019 թ․ հունվարի 13.
  27. 27,0 27,1 «Jerzy Owsiak złożył rezygnację z kierowania WOŚP. Tuż po śmierci Pawła Adamowicza». 2019 թ․ հունվարի 14.
  28. 28,0 28,1 «Owsiak rezygnuje ze stanowiska szefa WOŚP». 2019 թ․ հունվարի 14.
  29. «Orkiestra bez dyrygenta. Po śmierci Pawła Adamowicza Jerzy Owsiak zrezygnował z szefowania fundacji WOŚP». 2019 թ․ հունվարի 14.

Արտաքին հղումներ խմբագրել