Վարուժան Կարապետյան
Վարուժան Կարապետյան (մարտի 7, 1954, Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - հունվարի 29, 2019, Երևան, Հայաստան), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ (ASALA), Օռլի օդանավակայանում ահաբեկչություն է կատարել, որի արդյունքում 8 մարդ զոհվել է 55 մարդ վիրավորվել է[1]։
Վարուժան Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1954 |
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա |
Մահացել է | հունվարի 29, 2019 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Սիրիա |
Ահաբեկչական ակտ
խմբագրել1980-ականների սկզբին Կարապետյանը Ֆրանսիայում ղեկավարել է ԱՍԱԼԱ-ի գործունեությունը։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը մեծ ճամպրուկով ռումբ է տեղադրել Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիներիի կայանման առջև։ Պայթյունի արդյունքում տեղում չորս մարդ է սպանվել։ Ռումբը կազմված է եղել ընդամենը կես կիլոգրամ սեմտեքս պայթուցիկից, սակայն այն միացված էր չորս շարժական գազային գնդանոթներով, որից էլ լուրջ այրվածքներ են ստացել, բազմաթիվ վիրավորներից չորսը ավելի ուշ մահացել են[2]։
8 զոհվածներից միայն երկուսն էին թուրքեր, մնացածը այլ ազգի ներկայացուցիչներ էին[3]։ Մասնավորապես, զոհվածների թվում եղել են 4 ֆրանսիացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի[4][5]։
Ահաբեկչությունից հետո
խմբագրելԱհաբեկչությունից հետո ֆրանսիական ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է Վարուժան Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը և հայտնել է, որ ռումբը պայթել է ժամանակից շուտ, և որ այն պետք է պայթեր ինքնաթիռում՝ Փարիզից դեպի Ստամբուլ թռիչքի ժամանակ[6]։ Այդ ժամանակ հիվանդանոցում ստացած այրվածքներից մահացել է ահաբեկչության յոթերորդ զոհը՝ ֆրանսուհի Ժակլին Կիրշները, ում 19-ամյա տղան տեղում էր մահացել[6][7]։
Կարապետյանը պատմել է քննիչներին, որ օդանավակայանում նա ուղևորներից մեկին տվել է 65 դոլար, ասելով, որ նա շատ ուղեբեռ ունի, խնդրել է հանձնել նրա փոխարեն ուղեբեռի ճամպրուկներից մեկը։ Ռումբը սակայն չի պայթել օդում, ինչպես նախօրոք մտածել էին, այլ դեպքերի դժբախտ զուգադիպությամբ ուղեբեռի հարթակում[8]։
Դատավարության ընթացքում, որը տեղի է ունեցել Փարիզի Կրետեյ արվարձանում, Կարապետյանը հրաժարվել է ցուցմունքներից, որոնք նա տվել է նախաքննության ժամանակ, և մյուս մեղադրանքների հետ միասին, սկսեց հերքել, որ որպես մեղադրյալ ներգրավված է եղել ահաբեկչությանը։ 1985 թվականի մարտի 3-ին ատենակալների դատարանը Կարապետյանին մեղավոր է ճանաչել ահաբեկչության մեջ և դատապարտել նրան ցմահ ազատազրկման։
Ազատ արձակումն ու Հայաստան արտաքսումը
խմբագրելԸստ Ազգ շաբաթաթերթի, Կարապետյանի պաշտպանության համար հանդես են եկել հայ մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Պերճ Զեյթունցյանը, Զորի Բալայանը և շատ ուրիշներ[9]։ 2001 թվականին, բանտում 17 տարի նստելուց հետո, նա վաղաժամկետ ազատ է արձակվել և արտաքսվել է Հայաստան[10][11]։ Դատավորները հաշվի են առել Կարապետյանի օրինակելի վարքը և հայկական կողմի պատրաստակամությունը՝ ապահովել Կարապետյանին բնակարանով և աշխատանքով[12]։
Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ 2001 թվականի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրախությունը հայտնեց Կարապետյանին ֆրանսիական բանտից դուրս գալու համար[11]։
Հայ իրավապաշտպանները հանդես եկան քննադատությամբ Կարապետյանին Հայաստանում ապաստան տրամադրելու համար[13]։
Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերը համեմատել են կազմակերպիչ Նաիրի Հունանյանին Կարապետյանի հետ։ «Ազգ» շաբաթաթերթը, ընդհակառակը, գնահատեց նման համեմատությունը, որպես մարդկային արժեքների արժեզրկում[14]։
Մահացել է 2019 թվականի հունվարի 28-ին[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Terrorist Group Profiles. DIANE Publishing, 1989. ISBN 1-56806-864-6, 9781568068640, стр. 32
- ↑ M. H. Syed. Islamic terrorism: myth or reality. Gyan Publishing House, 2002. ISBN 81-7835-140-4, 9788178351407, стр. 43
- ↑ Guns, suspects seized as Paris police search for airport bombers. The Globe and Mail. July 19, 1983
- ↑ Andrew Mango. Turkey and the war on terror: for forty years we fought alone. Taylor & Francis, 2005. ISBN 0-415-35001-8, 9780415350013, стр. 109
- ↑ Brian Forst, Jack R. Greene, James P. Lynch. Criminologists on Terrorism and Homeland Security. Cambridge University Press, 2011. ISBN 0-521-89945-1, 9780521899451, p. 431
- ↑ 6,0 6,1 Orly Blast Claims Seventh Victim, New Threats. The Associated Press. July 21, 1983
- ↑ New York Times. Sympathy Won’t Help
- ↑ The New York Times. Paris says suspect confesses attack
- ↑ «Газета «АЗГ» #158, 04-09-2003. Оставьте этого человека в покое!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Armenian terrorist freed and deported from France. Agence France Presse. April 24, 2001
- ↑ 11,0 11,1 RFE/RL NEWSLINE Vol. 5, No. 87, Part I, 7 May 2001
- ↑ Le terroriste Garbidjian quitte les prisons françaises // liberation, 24 avril 2001
- ↑ news.ru/news/articles/2001/9/13/15705.html Микаэл Даниэлян. Нам нужны не западные ценности, а западные психиатры.(չաշխատող հղում)
- ↑ ОСТАВЬТЕ ЭТОГО ЧЕЛОВЕКА В ПОКОЕ! Արխիվացված 2009-02-15 Wayback Machine// Azg, 2003-09-03
- ↑ Մահացած է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետեանը