Բացել գլխավոր ցանկը

Սոֆյա Վյաչեսլովա Սամոդուրովա (հուլիսի 30, 2002(2002-07-30), Կրասնոյարսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի՝ որպես մենակատար հանդես եկող[1]: Եվրոպայի չեմպիոնուհի (2019 թվական): Skate America 2018 մրցաշարի Գրան պրի փուլի բրոնզե մրցանակակիր[2]:

Սոֆյա Սամոդուրովա
ռուս.՝ Софья Вячеславовна Самодурова
2017-2018 ISU Junior Grand Prix Final Sofia Samodurova jsfb dave8677.jpg
Ծնվել էհուլիսի 30, 2002(2002-07-30) (17 տարեկան)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգեղասահորդ
Sofia Samodurova Վիքիպահեստում

2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ՝ 16-րդ տեղն է զբաղեցնում Չմշկորդների միջազգային միությունում[3]:

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Սոֆյա Սամոդուրովան ծնվել է 2002 թվականի հուլիսի 30-ին Կրասնոյարսկում, սակայն մանկուց ապրում և մարզվում է Սանկտ Պետերբուրգում: Այժմ պարապում է գեղասահքի մարզիչ Ալեքսեյ Միշինի՝ «Աստղային սառույց»[1] խմբում:

ԿարիերաԽմբագրել

Բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի պատանի գեղասահորդների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի աղջիկների և տղաների միջև (տարբեր տարիքային խմբերում) կայացած առաջնություններում, ամենաբարձր արդյունքը գրանցել է 2016 թվականին՝ Ռուսաստանի պատանի տղաների և աղջիկների առաջնությունում զբաղեցնելով երրորդ պատվավոր հորիզոնականը: Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում 2017 և 2018 թվականներին զբաղեցրել է համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը[1]:

Երկու անգամ հանդես է եկել պատանիների աշխարհի առաջնություններում. 2017 թվականին զբաղեցրել է 9-րդ տեղը, 2018 թվականին՝ 11-րդ տեղը[4]: 2016/2017 սեզոնում առաջնելույթներ է ունեցել Գրան պրի պատանեկան մրցաշրջանում՝ ելույթ ունենալով ճապոնական փուլում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը: 2017/2018 սեզոնում ելույթ է ունեցել արդեն 2 փուլերում՝ Խորվաթիայի և Իտալիայի, երկուսում էլ հաղթել է՝ ապահովելով իր տեղը եզրափակիչ փուլի համար: Գրան պրիի եզրափակիչ փուլում զբացեղրեց 6-րդ տեղը[1]:

2018-2019 սեզոնԽմբագրել

2018/2019 սեզոնում սկսեց հանդես գալ մեծահասակների միջազգային արենայում. ISU Challenger Series-ում առաջնելույթը «Լոմբարդիա Տրոֆի»-ն էր, ինչի արդյունքում նվաճեց արծաթե մեդալը՝ զիջելով միայն Ելիզավետա Տուկտամիշևային, ով նույնպես պարապում է Ալեքսեյ Միշինի խմբում:

Առաջնելույթ է ունեցել Մեծահասկաների Գրան պրիում՝ հանդես գալով Skate America 2018 մրցաշրջանում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ[1]:

Մոսկվայում կայացած Rostelecom Cup 2018 մրցաշրջանում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ըստ կարճ և տպավորիչ ծրագրերի համարների արդյունքների:

2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Սոֆյան գերազանց ելույթի շնորհիվ իր կարիերայում առաջին անգամ նվաճեց մայրցամաքային առաջնության ոսկե մեդալ:

Մարզական արդյունքներԽմբագրել

Միջազգային[4]
Մրցաշար 2014/2015 2015/2016 2016/2017 2017/2018 2018/2019
Եվրոպայի առաջնություն 1
Գրան պրի եզրափակիչ 5
Rostelecom Cup-ի Գրան պրիի փուլեր 2
Skate America-ի Գրան պրիի փուլեր 3
Լոմբարդիայի գավաթ 2
Պատանիների շրջանում միջազգային մրցաշար[4]
Պատանեկան մրցաշարի Գրան պրի 6
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր: Խորվաթիա 1
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր: Իտալիա 1
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր: Ճապոնիա 4
Triglav Trophy 2
Միջազգային՝ առաջխաղացում ունեցած նորեկների մեջ
NRW Trophy 2
Ազգային[1]:
Ռուսաստանի առաջնություն 9 11 6
Ռուսաստանի առաջնություն՝ պատանիների շրջանում 16 6 12

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել