Կաղապար:ԸԻ/Շաբաթ 47, 2022 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան • Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
- Մարիամ Մկրտչյանը (նկարում) Անթալիայում ընթացող Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
- նոյեմբերի 13-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյօղլու շրջանի Իսթիքլյալ պողոտայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 81-ը։
- նոյեմբերի 9-ին Եվրախորհրդարանի Արդարադատության և ներքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Խորվաթիայի Շենգենյան գոտի մտնելուն։
- նոյեմբերի 3-ին Վազիրաբադում ցուցարարների երթի ժամանակ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա մահափորձ է կատարվել, նա վիրավորվել է ոտքից
- հոկտեմբերի 30-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգում փլուզվել է Մաչչհու գետի վրայի հետիոտնային կամուրջը, ինչի արդյունքում առնվազն 132 մարդ է մահացել։
- հոկտեմբերի 23-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը վերընտրվել է երրորդ անգամ, և Մաո Ցզե Դունից հետո երկրորդ անձն է, որ ղեկավարում է կուսակցությունը ավելի քան երկու ժամկետ։
- հոկտեմբերի 22-ին Ջորջա Մելոնին դարձել է Իտալիայի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
- հոկտեմբերի 20-ին Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից։ Նրա վարչապետությունն ամենակարճն էր Բրիտանիայի պատմության մեջ:
Վերջերս մահացածներ՝ Ժիրայր Դանիելյան • Արտաշես Ազնաուրյան • Ցոլակ Հովսեփյան • Գևորգ Մշեցի • Վահե Շահվերդյան • Գայանե Փայտյան