Արտաշես Ազնաուրյան

հայ հյուսվածաբան, բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազնաուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Վարդանի Ազնաուրյան (սեպտեմբերի 19, 1938(1938-09-19)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2022(2022-11-18)[2]), հայ բժիշկ, ախտաբան-հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1997)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2007)։

Արտաշես Ազնաուրյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1938(1938-09-19)[1]
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2022(2022-11-18)[2] (84 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964)
Մասնագիտությունբժիշկ, հյուսվածաբան և ուսուցիչ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և բժշկական գիտությունների դոկտոր (1975)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներՎարդան Ազնաուրյան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1958-1964 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1975-1977 թվականներին եղել է ԵԲԻ պրոռեկտոր, 1977-1989 թվականներին և 1990 թվականից՝ հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, 1989-1990 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարար։ ՀՀ ԲԳԱ ստեղծման նախաձեռնողներից է նախագահության անդամ, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ[3]։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Աշխատանքները վերաբերում են իմունային խախտումներով շարակցական հյուսվածքի հիվանդությունների, ձևաբանության, իմունախտաբանության խնդիրների մշակման մարդու իմունային համակարգի օրգանների հետազոտմանը, երկարատև գերճնշման պայմաններում կենսական կարևոր օրգանների և իմունային համակարգերի ձևաբանաֆունկցիոնալ փոփոխությունների, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ երկարատև ճնշման համախտանիշ (փորձառական կրաշ-սինդրոմ) ախտածնության հիմունքների մշակմանը, դրա վերացման հնարավոր ուղիներին[4]։

Համահեղինակ է «Հյուսվածաբանական միջազգային անվանակարգ (1990) լատիներեն-ռուսերեն-հայերեն բառարանի։

Մրցանակներ խմբագրել

  • Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր
  • «Հերոսական աշխատանքի համար» մեդալ
  • «Մխիթար Հերացի» մեդալ
  • ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, 2007
  • ԼՂՀ նախագահի հրամանով ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացմանն աջակցելու համար «Երախտագիտության» մեդալ, 2011

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Ալլա Ազնաուրյան, բժիշկ-ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Եղբայրները՝ Զախար և Հովնան Ազնաուրյաններ, բժիշկներ
  • Քույրը՝ Թամարա Ազնաուրյան, մանկաբույժ
  • Որդի՝ Վարդան Ազնաուրյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Վարդանի կինը՝ Ելենա Աղաջանովա, բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ
  • Որդի՝ Սմբատ Ազնաուրյան, բժշկական գիտությունների դոկտոր

Մեջբերումներ Արտաշես Ազնաուրյանից խմբագրել

  Ի՞նչը կարող է առավել թանկ լինել առողջությունից։ Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=826
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Ազնաուրյան» հոդվածին։
Նախորդող
Էմիլ Գաբրիելյան
ՀԽՍՀ առողջապահության նախարար
Արտաշես Ազնաուրյան

1989-1990
Հաջորդող
Միհրան Նազարեթյան