Կաղապար:ԸԻ/Շաբաթ 2, 2019 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ «Դեղին բաճկոնների» շարժում
- Հայերեն Վիքիպեդիան հոդվածների թվով հատեց 250000 շեմը. հոբելյանական հոդվածն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Բոբ ՄըքԱդուի մասին է:
- ՆԱՍԱ-ի Նոր հորիզոններ արբանյակը նկար է ուղարկել Կոյպերի գոտում գտնվող Ուլտիմա Տուլե աստերոիդից։
- Դանիայում Մեծ Բելթ կամրջի վրա գնացքի վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ։
- Չինական «Չանյե-4» արբանյակը մարդկության ստեղծած առաջին սարքն է, որը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմի վրա։
- Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 38 մարդ։
- Զոնդյան նեղուցի ցունամիի հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 429-ի։
- Թուրքիայի Անկարա քաղաքում տեղի է ունեցել արագընթաց գնացքի և լոկոմոտիվի բախում։