Կաղապար:Այսօր/Հունվարի 1
Հիմնական հոդված՝ Հունվարի 1
- Գրիգորյան օրացույցով աշխարհում նշում են Ամանորը։
- 1739՝ Ժան Բատիստ դը Լոզյեն հայտնաբերեց աշխարհի ամենահեռավոր կղզին՝ Բուվեն։
- 1886՝ ծնվել է հայ պետական և ռազմական գործիչ, Լեռնահայաստանի հիմնադիր Գարեգին Նժդեհը։
- 1894՝ մահացել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Հենրիխ Հերցը։
- 1945՝ ծնվել է հայ ջազային երաժիշտ Լևոն Մալխասյանը։
- 1950՝ ծնվել է հայ ճանաչված երգիչ, երգահան, կիթառահար, պոետ և հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանը։
- 1956՝ Սուդանը անկախացավ Եգիպտոսից և Միացյալ Թագավորությունից։
- 1982՝ ծնվել է Դավիթ Նալբանդյանը, ծագումով հայ, արգենտինացի ճանաչված թենիսիստ։
- 1993՝ Չեխոսլովակիան բաժանվեց երկու մասի՝ Չեխիայի և Սլովակիայի։
- 1993՝ սկսեց հեռարձակվել Եվրոնյուզ հեռուստաալիքը։
- 1999՝ Եվրոպայում ընդունվեց եվրո տարադրամը։