Կաձույո Սեձիմա
Կաձույո Սեձիմա(|妹島 和世|, հոկտեմբերի 29, 1956[1], Hitachi, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ճարտարապետ
Կաձույո Սեձիմա ճապ.՝ 妹島和世 | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Hitachi, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Japan Women's University?, Ibaraki Prefectural Mito First High School? և Sukegawa Junior High School? |
Երկեր | Institut Valencià d'Art Modern? |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Թամայի արվեստի համալսարան, Japan Women's University? և Կիրառական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Sejima & Associates, Kazuyo? |
Կայք | sanaa.co.jp |
Kazuyo Sejima Վիքիպահեստում |
Կյանք և արվեստ
խմբագրելԿաձույո Սեձիման ճարտարապետություն է ուսումնասիրել Նիհոն Ձենսի Դայգակուի օրիորդաց մասնավոր համալսարանում և ավարտել է դասընթացը 1981 թվականին։ Նույն տարվանից նա սկսել է աշխատել ճարտարապետ Տոյոո Իտոյի գրասենյակում։ 1987 թվականին Կաձույոն սկսել է անկախ գործունեություն և բացել Kazuyo Sejima & Partner բյուրոն։ Ռյուե Նիշիզավայի հետ, ով ի սկզբանե իր աշխատակիցներից մեկն էր, Կաձույոն 1995 թվականից ղեկավարում է Տոկիոյում գործող SANAA ճարտարապետական ընկերությունը։ Նույն 1995 թվականին նա սկսել է դասավանդել Նիհոն Դզենսի Դայգակուի համալսարանում։
Այժմ նա Կեյոյի համալսարանի պրոֆեսոր է և Ճապոնիայի կանանց համալսարանում հրավիրված պրոֆեսոր։
Կաձույո Սեձիմայի կողմից մշակված ճարտարապետական նախագծերը, համատեղում են ամենաարդիական ոճային լուծումները և ազատ տարածության զգացումը։ Նրա մյուս ստեղծագործությունների թվում պետք է նշել Նյու Յորքի ժամանակակից արվեստի նոր թանգարանի շենքը։
Կաձույո Սեձիման դարձել է առաջին կինը, ով ղեկավարել է Վենետիկի ճարտարապետության բիենալեն 2010 թվականին։
Ամերիկյան արվեստների և գրականության ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ։
Նա մի շարք միջազգային ճարտարապետական մրցանակների դափնեկիր է, այդ թվում ՝ Թոմաս Ջեֆերսոնի անվան հիմնադրամի մեդալ (2019)[4], Պրիցկերի մրցանակ (2010) և Շվեդիայի Արվեստի թագավորական ակադեմիայի Ռոլֆ Շոկ մրցանակ (2005 ) (բոլոր երեքը ՝ Ռյո Նիշիզավայի հետ)։ Օքսֆորդի պատվավոր դոկտոր (2016)։
Նախագծեր
խմբագրել- N թանգարան, Վակայամա 1997
- O-թանգարան, Նագանո 1999
- Պլամգրոուվ հյուրանոց, Տոկիո 2003
- Քրիստիան Դիոր Բիլդինգ, Մինատո (Տոկիո) 2004
- 21-րդ դարի ժամանակակից արվեստի թանգարան, Կանաձավա
- Տոլեդոյի արվեստի թանգարան, Օհայո (ԱՄՆ) 2005
- Ցոլֆերայն-կուբուս, Էսսեն 2005
- Նոր ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք
- «Ռոլեքս» ուսումնական կենտրոն, Լոզան 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://jp.ambafrance.org/Remise-de-l-Ordre-des-Arts-et-des
- ↑ https://www.dezeen.com/2023/01/30/kazuyo-sejima-2023-jane-drew-prize/
- ↑ Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
Գրականություն
խմբագրել- Walter Niedermayr: Kazuyo Sejima + Ryue Nishizawa/Sanaa, Verlag Hatje Cantz, Ostfildern 2007, ISBN 978-3-7757-1890-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական էջ (ճապոներեն)
- STORIES OF HOUSES: House in a Plum Grove (Tokyo), by Kazuyo Sejima
- 2010 Pritzker prize
- Ryue Nishizawa and Kazuyo Sejima win 2010 Pritzker Architecture Prize fastcompany.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձույո Սեձիմա» հոդվածին։ |