Կակաչներ, այլ կերպ՝ «Ծաղկամանն ու ծաղիկները», Վինսենթ վան Գոգի կտավը, որի արժեքը գնահատվում էր 50-55 միլիոն դոլար[1]։ Այն 2010 թվականի օգոստոսին գողացվել է Կահիրեյի «Մուհամեդ Մահմուդ Խալիլ» թանգարանից, և մինչ այժմ չի գտնվել[2][3]։

Կակաչներ
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1887
բարձրություն65 սանտիմետր
լայնություն54 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ժանրՆատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
գտնվում էMohamed Mahmoud Khalil Museum?
հավաքածուMohamed Mahmoud Khalil Museum?
կայք
Ծանոթագրություններ
 Poppy Flowers by Vincent van Gogh Վիքիպահեստում

Եգիպտացի սպաները սխալմամբ ենթադրում էին, որ նրանց հաջողվել է գտնել նկարը գողությունից մի քանի ժամ անց, երբ Իտալիայից երկու կասկածյալներ փորձեցին անցնել սահմանն ու Կահիրեի միջազգային օդանավակայանից մեկնել Իտալիա[4]։ Նկարը մեկ անգամ արդեն գողացվել էր 1977 թվականի հունիսի 4-ին նույն թանգարանից և այն գտել էին միայն 10 տարի անց Քուվեյթում[5]։

Նկարը փոքր էր չափսերով՝ ընդամենը 65 x 54 սմ։ Կտավում պատկերված են դեղին ու կարմիր կակաչներ[6]։ Ենթադրվում է, որ Վան Գոգն այս կտավըստեղծել է 1887 թվականին՝ ինքնասպանություն գործելուց 3 տարի առաջ[7]։ Կտավում արտացոլում է Վան Գոգի հիացմունքը դեպի Ադոլֆ Մոնտիչելլին՝ իրենից տարիքով ավելի մեծ մի նկարիչ, ում աշխատանքով 1886 թվականին Վինսենթը խորապես ոգեշնչվել է Փարիզում[8]։

Գողության նկատմամբ արձագանքը խմբագրել

2010 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի դատարանը պաշտոնական անփութության մեղադրանքով դատապարտեց Մշակույթի նախարարության 11 աշխատակիցների, այդ թվում և Մշակույթի նախարարի տեղակալ Մոհսեն Շալանին[3]։ Բոլորը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման, բայց սահմանվեց $1,750 դոլար գրավ մեղադրանքը մեղմացնելու պայմանով։ Շալանը գրավի դիմաց ենթարկվեց պայմանական դատապարտության և 1 տարի բանտ նստելուց հետո 2013 թվականին ազատ արձակվեց[3][9]։

Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը երաշխավորել է $175,000 դոլարի կամ 1,000,000 ֆունտի չափով պարգևավճար այն մարդուն, ով տեղեկություն կհաղորդի նկարի գտնվելու վայրի մասին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Egyptian authorities recover stolen Van Gogh painting». CNN. 2010 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «Egypt culture chief sleepless over Van Gogh theft». Reuters. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Egyptian ministry officials jailed over Van Gogh theft». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 12.
  4. «Faulty alarms blamed for Van Gogh theft in Egypt». BBC News. 2010 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Egyptian minister says Van Gogh picture still missing». BBC News. 2010 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Egypt Court Jails Officials Over Van Gogh's "Vase with Viscaria" Stolen in August». artdaily.org. 2011 թ․ ապրիլի 22. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  7. «Van Gogh painting stolen in Cairo». BBC News. 2010 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Guardian, Stolen Van Gogh Still Missing Retrieved August 26, 2010
  9. Elkamel, Sara. «Egypt's jailed culture ministry official creates art behind bars». Ahram Online. Ahram Online. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Egyptian tycoon offers reward for Van Gogh theft». Reuters. 2010 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.