Ադոլֆ Մոնտիչելլի

ֆրանսիացի նկարիչ

Ադոլֆ Մոնտիչելլի, (ֆր.՝ Adolphe Monticelli, հոկտեմբերի 14, 1824(1824-10-14)[1][2][3], Մարսել - հունիսի 29, 1886(1886-06-29)[4][5][6][1][2][3], Մարսել), ֆրանսիացի նկարիչ։

Ադոլֆ Մոնտիչելլի
ֆր.՝ Adolphe Joseph Thomas Monticelli
Adolphe Joseph Thomas Monticelli 2 (Palais Longchamp, Marseille, Bouches-du-Rhône, France).jpg
Ծնվել էհոկտեմբերի 14, 1824(1824-10-14)[1][2][3]
ԾննդավայրՄարսել
Վախճանվել էհունիսի 29, 1886(1886-06-29)[4][5][6][1][2][3] (61 տարեկանում)
Մահվան վայրՄարսել
ՔաղաքացիությունՖրանսիա[7]
ԿրթությունՏյեր լիցե և Մարսելի միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՔրիստոսն օրհնում է երեխաներին, Kustgebergte? և Մատուռի առջև
ԱնդամակցությունÉcole de Marseille (painting)?
Adolphe Joseph Thomas Monticelli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ապրել և ստեղծագործել է Մարսելում։ Ներշնչվել է Վատտոյի արվեստով։ Ստեղծել է վառ երևակայությամբ, ոսկեգույն ու արծաթագույն գամմաների գունեղ համադրությամբ հեքիաթային շքեղ կոմպոզիցիաներ («Տոնահանդես հսկա էլոիզի հետ», 1875-77), դիմանկարներ («Առլեզիանուհին», 1870-71), նատյուրմորտներ («Նռներ», 1880)։ Մի գունաշարը մեծ ազդեցություն է ունեցել ֆովիստների վրա։ Նրա ստեղծագործությունները լայն ճանաչման են արժանացել 20-րդ դարում։ Մոնտիչելլիի «Զբոսանք» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 17