Կախարդուհու առաքման ծառայությունը (վեպ)

Կախարդուհու առաքման ծառայությունը, (ճապ.՝ 魔女の宅急便՝ «կախարդուհու տնային էքսպրես-առաքումը»), մանկական ֆանտաստիկ ժանրի վեպ՝ հեղինակած ճապոնացի գրող Էիկո Կադոնոյի կողմից, նկարազարդված Ակիկո Հայաշիի կողմից։ Առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականի հունվարի 25-ին «Ֆուկուինկան Սեթենի» հրատարակչության կողմից։ Դրա հիման վրա 1989 թվականին Studio Ghibli ստուդիան թողարկել է համանուն անիմացիոն ֆիլմ, իսկ 2014 թվականին թողարկվել է համանուն գեղարվեստական ֆիլմ։

Կախարդուհու առաքման ծառայությունը
ճապ.՝ 魔女の宅急便
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ և ֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակEiko Kadono?
Երկիր Ճապոնիա
Բնագիր լեզուճապոներեն
ԿերպարներՔիքի և Jiji?
ՆկարազարդողAkiko Hayashi?
Հրատարակվել էհունվարի 25, 1985
 Kiki’s Delivery Service

Ճապոնիայում գիրքը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Այս փաստից ոգեշնչված, ինչպես նաև մուլտֆիլմի հաջողությունից ոգևորված՝ Կադոնոն շարունակել է համալրել իր գրքի շարքը ևս 5-ով։ Վերջինը լույս է տեսել 2009 թվականին։

Սյուժե խմբագրել

Գիրքը պատմում է երիտասարդ կախարդ Կիկիի արկածների մասին։ Նրա մայրը նույնպես կախարդ էր, իսկ հայրը՝ հասարակ գիտնական։ Կիկին տասներեք տարեկանը լրանալուն պես նա պետք է թռչեր իր ծնողների տնից և իր կյանքի մեկ տարին անցկացներ ինքնուրույն մի անծանոթ քաղաքում, որտեղ այլ կախարդներ չկային։ Որպես իր նոր բնակավայր նա ընտրում է ծովափնյա Կորիկո քաղաքը։ Իր ապրուստը ապահովելու համար նա պետք է աշխատեր իր կախարդուհու մասնագիտությամբ։ Բայց Կիկիի կարողությունները սահմանափակվում են միայն թռչելու ունակությամբ, ուստի նա բացում է առաքման ծառայություն՝ օգտագործելով իր ավելը որպես տրանսպորտի միջոց։ Կիկիին ուղեկցում է իր ընկերը՝ սև կատու Ջի-ջին։ Նոր վայրում նա հանդիպում ու ընկերանում է տարբեր մարդկանց հետ։

Անվանում խմբագրել

Տակյուբին բառը (宅急便, թարգմանաբար՝ «տան արագ փոստը») ճապոնական «Yamato Transport» տրանսպորտային ընկերության ապրանքանիշն է, թեև այն օգտագործվում է հոմանիշ թակուհայբին բառին (宅配便, տառ. «փոստային առաքում դեպի տուն» բառը)։ Ընկերությունը ոչ միայն թույլատրել է օգտագործել իր ապրանքային նշանը, թեև դա չի պարտադրվում ճապոնական օրենսդրությամբ, այլ նաև տրամադրել է հովանավորություններ գրքի հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմի համար, քանի որ որպես Պատկերանիշ այն օգտագործում է սև կատվի նկարը, որը տանում է կատվաձագին[1]։

Թարգմանություններ խմբագրել

Մաբզե կամ Տակկյուբին թարգմանությունները տպագրվեցին միայն 2003 թվականին, երբ գիրքը հասանելի դարձավ անգլերեն, իտալերեն, կորեերեն և չինարեն լեզուներով։ Շվեդական տարբերակը լույս է տեսել 2006 թվականին։ Գիրքը ռուսերեն լեզվով լույս է տեսել 2018 թվականի ապրիլին «այբուբեն-ատտիկուս» հրատարակչության կողմից։

Էկրանավորում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • «Նոմա» 23-րդ մանկական մրցանակաբաշխությունում մանկական գրականության համար մրցանակ
  • «Սյողակուկան»ի 34-րդ մրցանակաբաշխությունում մանկական գրականության համար մրցանակ
  • 1986 թվականին ներառվել է միջազգային մանկապատանեկան գրականության խորհրդի ցուցակում[3]։

Կիկի մասին շարքի շարունակությունը խմբագրել

  • «Յոթերորդ առաքման ծառայություն 2։ Կիկին և նոր կախարդանքը» (ճապ.՝ 魔女の宅急便その2 キキと新しい魔法)՝ շարքի երկրորդ գիրքը։ Հրատարակվել է 1993 թվականի հունիսի 30-ին։ Նկարազարդված է Տակակո Հիրոնոյի կողմից[4]։
  • «Կախարդուհու առաքման ծառայությունը 3։ Կիկին և մեկ այլ կախարդ» (ճապ.՝ 魔女の宅急便その3 キキともうひとりの魔女 )՝ շարքի երրորդ գիրքը։ Հրատարակվել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին։
  • «Կախարդուհու առաքման ծառայությունը 4։ Կիկին և նրա սերը» (ճապ.՝ 魔女の宅急便その4 キキの恋)՝ շարքի չորրորդ գիրքը։ Հրատարակվել է 2004 թվականի մարտի 10-ին։
  • «Կախարդուհու առաքման ծառայությունը 5։ Կիկին և նրա կախարդանքը» (ճապ.՝ 魔女の宅急便その5 魔法の止まり木)՝ շարքի հինգերորդ գիրքը։ Հրատարակվել է 2007 թվականի մայիսի 20-ին։
  • «Կախարդուհու առաքման ծառայությունը 6։ Հազար ճանապարհ» (ճապ.՝ 魔女の宅急便その6 それぞれの旅立ち)՝ շարքի վեցերորդ գիրքը։ Հրատարակվել է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին։
  • «Կախարդուհու առաքման ծառայությունը։ Կիկին և նրա ընկերները» (ճապ.՝ 魔女の宅急便 特別編 キキに出会った人びと)՝ շարքի Հրատարակվել է 2016 թվականի հունվարի 25-ին, սերիալում հայտնված հերոսների մասին պատմող պատմվածքների ժողովածու։
  • «Կախարդուհու առաքման ծառայությունը։ Կիկին և Ջիջին (ճապ.՝ 魔女の宅急便 特別編その2 キキとジジ )՝ Կիկիի պատմության սկիզբը, որը հրապարակվել է 2017 թվականի մայիսի 25-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IBM e-business: jStart Program: Case studies: Web services: Yamato Transport Group. Արխիվացված 2007-10-12 Wayback Machine Retrieved on 2007-1-4.
  2. «映画「魔女の宅急便」公式サイト» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. IBBY Honour List (1956—2006), a browseable PDF archive at Austrian Literature Online, Retrieved 2007-06-22
  4. Novel Pictures of Kiki’s Delivery Service at Nausicaa.net Retrieved 2007-6-22.