Կախարդուհու առաքման ծառայությունը

Քիքիի առաքման ծառայությունը (ճապ.՝ 魔女の宅急便 Մաջոնո Թաքքյուբին, թարգմանվել է որպես «Կախարդուհու առաքման ծառայությունը»), 1989 թվականին ստեղծված անիմե է, որի սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու ռեժիսորը Հայաո Միյաձակիին է։ Անիմեն հիմնված է մանկագիր Էյքո Քադոնոյի համանուն նովելի վրա։ Անիմեն պատմում է երիտասադ կախարդուհու՝ Քիքիի պատմությունը, ով մի ամբողջ տարի պիտի քաղաքում ինքնուրույն ապրի ու իր կախարդանքը օգտագործի գումար վաստակելու համար։

Կախարդուհու առաքման ծառայությունը
魔女の宅急便
Ժանրֆենտեզի, հեքիաթ, արկածային, ֆիլմ–ճանապարհորդություն
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական1989 թվական, հուլիսի 22
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՊրոդյուսերՀայաո Միյաձակի
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի
ՕպերատորՁյուրո Սուգիմուրա
ԵրաժշտությունՋո Հիսաիշի
ՄոնտաժՏակեսի Սեյամա[1]
ԸնկերությունԳիբլի ստուդիա
Տևողություն102 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Կախարդուհու առաքման ծառայությունը» (բնօրինակ անվանում — 魔女の宅急便)

Ըստ Միյաձակիի, ֆիլմն անդրադառնում է պատանիների անկախության ու վստահության խնդրին։

Ֆիլմը լույս է տեսել 1989 թվականի հուլիսի 22–ին ու շահել է Animage Anime Grand Prix մրցանակը։ Դա առաջին ֆիլմն էր, որ Գիբլի ընկերությունը թողարկել է Ուոլտ Դիսնեյ ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Ուոլտ Դիսնեյ ընկերությունը 1997 թվականին թողարկեց անիմեի անգլերեն կրկնօրինակումը, որին հասարակությունը ծանոթացավ Միացյալ Նահանգներում Սիեթլի Միջազգային Կինո Փառատոնի շրջանակներում, 1998 թվականին մայիսի 23–ին, իսկ ազատ վարձութում հայտնվեց ԱՄՆ–ում ու Կանադայում 1998 թվականի սեպտեմբերի 1-ին։

Սյուժե խմբագրել

Քիքին մոր հետ ապրող 13-ամյա երիտասարդ կախարդուհի է։ Ավանդաբար, բոլոր 13-ամյա վհուկներն մի տարի միայնակ են ապրում։ Մի օր էլ Քիքին է իր լավագույն ընկերոջ՝ Ջիջի անունով շատախոս սև կատվի հետ լքում քաղաքը։

Քիքին բնակություն է հաստատում ծովափնյա Քորիքո քաղաքում։ Դժվար սկսելով, նա շուտով ընկերներ ու ապրելու վայր է գտնում։ Բայց երիտասարդ կախարդուհին նաև կբացահայտի, որ ավելի վրա թռչելուց բացի ոչինչ անել չի կարողանում։ Գոյատևելու համար Քիքին սկսում է Օսոնո ու Ֆուքուո ամուսինների նպարեղենի խանութում առաքիչ աշխատել։

Քորիքոյում ապրելով, Քիքին առճակատվում է դեռահասական խնդիրների ու անհանգստությունների հետ։ Քիքին հետապնդում է Թոմբոն, ավիացիայով ապրող տեղացի տղան։ Թոմբոն ոչ միայն հիանում է Քիքիի թռչելու կարողությամբ, այլև համակրում նրան՝ որպես աղջկա։ Ի վերջո, Քիքիի սիրտը հալվում է, բայց Թոմբոյի ընկերներից մեկի հետ հանդիպումից հետո, ում Քիքին ավելի վաղ հանդիպել էր, երիտասարդ վհուկը կրկին կորցնում է վստահությունն ինքն իր նկատմամբ ու ընկճախտ է ապրում, ինչի պատճառով կորցնում է թռնելու ու Ջիջիի հետ խոսելու ունակությունը։ Բարեբախտաբար, Քիքիի ընկերներից մեկը՝ նկարչուհի Ուրսուլան, հրավիրում է Քիքիին ապրելու իր անտառային տնակում, որտեղ նա ախտորոշում է Քիքիի ճգնաժամը որպես ստեղծագործական։

Նոր, անկախ կյանքի հետ կապված հուսահատության պատճառով Քիքին կորցնում է իր լավատեսությունը։ Հիմա պիտի նոր նպատակ գտնի՝ կորցրածը ետ բերելու համար։

Վերականգնելով իր ոգին, Քիքին քաղաք է վերադառնում։ Իր հաճախորդներից մեկին այցելելիս, Քիքին հեռուստատեսությամբ ավիապատահարի է ականատես լինում։ Քամու ուժեղ ու հանկարծակի պոռթկումից Թոմբոն օդ է նետվում։ Կամքի ուժով Քիքին վերականգնում է թռչելու կարողությունն ու, փողոց մաքրող ավելն ճանկելով, թռչում է դեպի պատահարի վայրը։ Շուտով Քիքիին հաջողվում էվերականգնել իր ողջ ուժն ու փրկել Թոմբոյին։

Վերջում Քիքին ծնողներին նամակ է գրում ու հայտնում Քորիքոյում բնակվելու որոշման մասին։

Կերպարներ խմբագրել

Հերոս Ճապոնական Անգլիական (Streamline Pictures-ի թարգմանություն) Անգլիական (Ուոլտ Դիսնեյ ընկերության թարգմանություն)
Քիքի (ճապ.՝ キキ) Մինամի Թաքայամա Լիզա Միքելսոն Քիրսթեն Դանսթ
Ջիջի (ճապ.՝ ジジ) Րեյ Սաքումա Քերիգան Մահան Ֆիլ Հարթման
Օսոնո (ճապ.՝ オソノ) Քեյքո Թոդա Ալեքսանդրա Քենվորթի Թրեսս ՄաքՆեյլ
Ուրսուլա (ճապ.՝ ウルスラ) Մինամի Թաքաայամա Էդի Միրման Ժանեն Գարոֆալո
Թոմբո (ճապ.՝ トンボ) Քապպեյ Յամագուչի Էդի Ֆրայերսոն Մեթյու Լոուրենս
Հացթուխ (ճապ.՝ ベーカリ) Քոյչո Յամադերա Գրեգ Սնեգոֆ Բրեդ Գարրեթթ
Քոքիրի (ճապ.՝ コキリ)` Քիքիի մայրիկը Միեքո Նոբուսավա Բարբարա Գուդսոն Քեթ Սոուսի
Օքինո (ճապ.՝ オキノ)` Քիքիի հայրիկը Քոիչի Միուրա Ջոն Դանթոնա Ջեֆֆ Բեննեթ
Մադամե (ճապ.՝ マダメ) Հարուքո Քաթո Մելանիա ՄաքՔուին Դեբի Րեյնոլդս
Բարսա (ճապ.՝ バーサ) Հիրոքո Սեյքի Էդի Միրման Էդի ՄքՔլարգ

Քիքին (ճապ.՝ キキ) պրակտիկայի համար մի տարով հայրենի օջախը լքող տասներեքամյա աղջիկ է։ Նա կրում է մանուշակագույն շոր ու կարմիր ժապավեն։ Որպես վհուկ ակնհայտ կախարդական ունակություններ չունի, միայն իր կատվի՝ Ջիջիի հետ է խոսում ու քիչ թե շատ թռչում ավելի վրա։ Քիքին շատ աշխույժ, անկախ, բայց միաժամանակ ամաչկոտ ու նուրբ աղջիկ է։

Աքիքո Հայաշիի առաջին էսքիզներում Քիքին երկար մազերով աղջիկ էր, բայց տեխնիկական պատճառներով ստիպված ընտրել են կարճ մազերով տարբերակը։

Ջիջի (ճապ.՝ ジジ)` սև կատու է։ Քիքին ու Ջիջին կարողանում են իրար հետ խոսել, բայց պարզ չէ՝ կարողանում է արդյոք կատուն խոսել այլ մարդկանց հետ։ Ջիջին շատ զգույշ, երբեմն հեգնող կատու է, ինչն հատկապես լավ է արտահայտված իմպուլսիվ կախարդուհու կողքին։

Ջիջին ամերիկացի կրկնօրինակող Ֆիլ Հարթմանի վերջին աշխատանքն է դարձել։

Թոմբո Քոպորին (ճապ.՝ トンボコポリ) Քորիքոյում բնակվող տասնչորսամայա տղա։ Նա տարված է ավիացիայով ու համապատասխան խմբակի անդամ է։ Թոմբոն առաջինն էր, ում դուր եկավ Քիքիի թռչելու կարողությունը։

Հետո նա կդառնա Քիքիի ընկերը, որովհետև հոգու խորքում համակրում է կախարդուհուն։ Անգլիական կրնկնօրինակման մեջ հնարավոր չէ հասկանալ՝ Քոպորին նրա անունն է, թե ազգանունը, որովհետև Թոմբո, ավանդույթի համաձայն, ճապոներենից թարգմանաբար նշանակում է «թռչող վիշապ »։

Արտադրություն խմբագրել

Էյքո Քոդոնոյի համանուն գրքի հիման վրա Ֆուդոշա խումբը դեռ 1987 թվականին էր ցանկանում խումբ ստեղծել, բայց քանի որ Հայաո Միյաձակին այդ ժամանակ զբաղված էր «Իմ հարևան Տոտորոն», իսկ Իսաո Տաքահատան՝ «Լուսատիտիկների գերեզմանոց»-ով, «Կախարդուհու առաքման ծառայությունը» հետաձգվում է։

Ռեժիսոր դեռ չկար, բայց Միյաձակին հանձն առավ դառնալ անիմեի պրոդյուսերը։ «Իմ հարևան Տոտորոն» էլ ավարտին էր մոտենում, այնպես որ Գիբլի ստուդիայի անձնակազմը սկսում է լրջորեն զբաղվել «Կախարդուհու առաքման ծառայությամբ»։ Կերպարների ձևավորումից հետո գործին միանում են նաև Քացույա Քոնդոն՝ Միյաձակիի գործընկերը, Հիրոշի Օնոն, ով հետագայում կաշխատի այնպիսի ծրագրերի վրա, ինչպիսին Ջին-Րոն, և ում երաշխավորել էր Քազուո Օգան, Միյաձակիի թիմի անդամն էր։

Օրիգինալ ճապոնական օփենինգը «Րուջունո Դենգոնն» (ճապ.՝ ルージュの伝言) է, իսկ էնդինգը՝ «Բարությամբ փաթաթվածը» (ճապ.՝ やさしさに包まれたなら, Յասաշիսա նի Ցուցումարետա նարա), որոնք երկուսն էլ գրել է Յումի Մացուտոյան։

Ծանոթագրություններ խմբագրել