Կախարդական լեռը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կախարդական լեռը (գերմ.՝ Der Zauberberg), Թոմաս Մանի վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականի նոյեմբերին։ Այս գիրքը համարվում է 20-րդ դարի գերմանական գրականության ամենաազդեցիկ գործերից մեկը։
Կախարդական լեռը գերմ.՝ Der Zauberberg | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Թոմաս Մեն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | դաստիարակչական վեպ, փիլիսոփայական վեպ, երևակայական նովել, սոցիալական վեպ և վեպ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 20-րդ դար |
Նկարագրում է | Դավոս և Swiss Alps? |
Երկիր | ![]() ![]() |
Հրատարակիչ | Ս․ Ֆիշեր Վերլագ |
Հրատարակման տարեթիվ | 1924 |
Պարգև(ներ) | Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի |
Der Zauberberg Վիքիպահեստում |
ՍյուժեԽմբագրել
Պատմությունը սկսում է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի տասնամյակում։ Պատմության գլխավոր հերոսը՝ Հանս Կաստորպը, Համբուրգ վաճառականի ընտանիքի միակ զավակն է։ Ծնողների մահից հետո նրա պապիկն է դաստիարակում տղային։ Իսկ հետո իր խնամակալության տակ է վերցնում երեխային նրա հորեղբայր Ջեյմ Թիենեփլը։ Մենք կրկին հանդիպում ենք գլխավոր հերոսին, երբ նա ցանկանում էր Համբուրգում՝ իր հայրենի քաղաքում, նավաշինության կարիերա սկսել։ Մինչ այս պրոֆեսիոնալ կարիերան սկսելը Կաստորպը այցելում է իր տուբերկուլյոզով հիվանդ զարմիկ՝ Ջոաչիմ Զիեմսենին։ Վերջինս ստանում էր իր բուժումները Դավոսի առողջարանում։
Կաստորպի՝ առողջարանից մեկնումը, կրկին հետաձգվում է իր ոչ այդքան լավ առողջության պատճառով։ Սկզբում չնչին բրոնխային բորբոքում էր թեթև տենդի հետ միասին, որը հենց ախտորոշվել էր առողջարանի գլխավոր բժիշկ և տնօրեն Հոֆրատ Բեհրենսի կողմից։ Սակայն այս ախտանշանները խորանալով՝ դառնում են տուբերկուլյոզի ախտանշաններ։ Բեհրենսը Հենսին համոզում է մնալ առողջարանում մինչ ապաքինվելը։
Առողջարանում մնալու ժանանակ Կաստորպը հանդիպում է տարբեր անձնավորությունների և շատ բաներ է նրանցից սովորում։ Այդ անձանց թվին են պատկանում իտալացի աշխարհիկ հումանիստ և հանրագիտարանագիր Լոդովիկո Սետեմբրինիին (Գիոսե Կարդուկիի աշակերտը), տոտալիտար Լեո Նաֆտան և իր սերը՝ Մադամ Կլավդիա Շոշան։
Վերջում Կաստորպը մնում է առողջարանի հիվանդագին մթնոլորտում յոթ տարի շարունակ։ Որպես վեպի եզրակացություն պատերազմը սկսվում է, Կաստորպը դառնում է ռազմական կամավոր և հենց պատերազմի դաշտում էլ վախճանվում է։