Կալիֆոռնիում
Կալիֆորնիում (լատ, Californium), Cf, արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր, ակտինիդ է, կարգահամարը՝ 98։ Կայուն իզոտոպներ չունի։
1950 թվականին Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի գիտնականներ՝ Ս. Թոմպսոնը, Ա. Դիորսոնը, Կ. Ստրիթը և Գ. Սիբորգը առաջին անգամ ստացել են այս տարրը, ըստ 242Cm(a,n)245Cf միջուկային ռեակցիայի։
Անվանվել է ի պատիվ հայտնադործման տեղի (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Հայտնի են Cf-ի 242-256 զանգվածային թվերով իզոտոպները, որոնցից համեմատաբար կայուն են. 249Cf(Ty2= 360տարի), 250Cf (13,2 տարի), 25iCf( >800 տարի) և 252Cf (2,65 տարրի)։
Օքսիդացման առավել բնորոշ աստիճանը +3 է, ոչ բնորոշը՝ +2։ Այլ ակտինիդներից անջատում են լուծահանման և քրոմատագրության եղանակներով։ 252Cf-ի պրեպարատները կարելի է օգտագործել որպես նեյտրոնների փոքրածավալ հզոր աղբյուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 177)։ |