Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիրոե (այլ կիրառումներ)

Կալիրոե, Կալլիրոե (հին հունարեն՝ Καλλιρρόη, Καλλῐρόη, հաճախ գրվում է Callirrhoë), հին հունական դիցաբանությունում օվկիանուհի (գետային նիմփա)[1] տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը[2][3]։ Կալիրոեի անունը հանդիպում է Հունաստանի տարբեր մարզերի առասպելներում և ամենուր կապված է վազող ջրերի հետ։

Կալիրոե
Տեսակօվկիանուհիներ, ջրի աստվածություն և Հին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՕվկիանոս
ՄայրՏեթիս
ԱմուսինՄանես
ԿողակիցChrysaor? և Nilus?
ԶավակներCotys?, Atys?, Chione?, Էքիդնա և Հերիոն
 Callirhoe (Oceanid) Վիքիպահեստում

Մի շարք առասպելներում եթե Կալիրոեին համարում են Օվկիանոսի դուստրը, ապա այլ առասպելներնում նա գետային աստված Աքելոսի դուստրն է։ Կալիրոեին փոքրասիական Սկամանդրոս գետային աստվածության դուստր համարող առասպելը նրան անվանում է Գանիմեդեսի[4] և Իլոսի մայրը։ Կալիդոնյան առասպելը պատմում է Կալիրոեի հանդեպ Դիոնիսոսի քուրմ Կորեսի տածած սիրո մասին։ Կորեսը պարտավոր էր Կալիրոեին զոհաբերել Դիոնիսոսին, բայց չկարողանալով հաղթահարել իր սերը Կալիրոեի հանդեպ՝ ինքն է իրեն մորթում զոհասեղանի վրա։ Կալիրոեն նույնպես ինքնասպան է լինում։

Դիցաբանական կերպարներից մեկի անունով է կոչվել Յուպիտերի Կալիրոե արբանյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.660;Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 1991-92. В 2 т. Т.1. С.616, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.276; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 10
  2. Հեսիոդոս, Թեոգոնիա 351
  3. Հոմերական հիմներ 2, 417
  4. Pseudo-|Apollodorus, Bibliotheca 3. 12. 2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիրոե» հոդվածին։