Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիրոե (այլ կիրառումներ)

Կալիրոե (հուն․՝ Καλλιρρόη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Արբանյակը հայտնաբերվել է Կիթ Պիկի աստղադիտարանում Սփեյսուոչ ծրագրի շրջանակներում 1999 թվականի հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում[1][5], սկզբում այն ընդունվել է որպես աստերոիդ և ստացել է 1999 UX18 նշանակումը[1][6], և միայն 2000 թվականին է պարզվեց որ այն հանդիսանում է Յուպիտերի արբանյակ, և ստացավ S/1999 J 1 նշանակումը[1][7], այդ պահին այն Յուպիտերի 17-րդ հայտնի արբանյակն էր։ Կալիրոեի աստղային մեծությունը 20,7 է[2], փաստորեն այն ավելի թույլ է երևում քան նույնիսկ գաճաճ մոլորակ Էրիսը, որի տեսանելի մեծությունն է 18,7[8]։


Կալիրոե
(Յուպիտեր XVII, S/1999 J 1, 1999 UX18)
Callirrhoe
Սփեյսուոչ ծրագրի արբանյակի հայտնաբերման լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 հոկտեմբեր 1999[1] թ. (Սփեյսուոչ ծրագիրի կողմից)
Բացարձակ մեծություն (H)20,7[2]
Հեռավորությունը Յուպիտեր24 099 000 կմ[3][4]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,2796[3][4]
Սիդերիկ պարբերություն758,82 օր[3][4]
Թեքվածություն141° (խավարածրի հարթության նկատմամբ)
140° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3][4]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~8,6 կմ (ենթադրված)[2]
Զանգված~8,7×1014 կգ (ենթադրված)[2]
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Կալիրոեն ունի մոտ 8,6 կմ տրամագիծ[2], և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 099 000 միլիոն կմ հեռավորության վրա, 758 օրվա ընթացքում[1][3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 141° խավարածրի հարթության նկատմամբ (140° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,2796 է[1][3]։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է հունական դիցաբանության օվկիանուհի Կալիրոեի անունով[9]։

Կալիրոեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Նավավարական մանյովրի ընթացքում Նոր Հորիզոններ կայանը Յուպիտերի մետով անցման ժամանակ լուսանկարել է Կալիրոեն 2007 թվականի հունվարի 10-ին[10]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Brian G. Marsden (2000 թ․ հուլիսի 20). «IAUC 7460: S/1999 J 1». IAU. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2005 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). 2009 թ․ ապրիլի 3. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jacobson, R.A. (2013) JUP300 (2013 թ․ օգոստոսի 23). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «New Outer Satellite of Jupiter Discovered». Minor Planet Center. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  6. «New moon of Jupiter found». SpaceFlight Now (University of Arizona News Release). Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  7. MPEC 2000-Y16: S/1975 J 1 = S/2000 J 1, S/1999 J 1 2000-12-19 (discovery and ephemeris)
  8. «AstDys (136199) Eris Ephemerides». Department of Mathematics, University of Pisa, Italy. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
  9. IAUC 7998: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2002 October 22 (naming the moon)
  10. «New Horizons Jupiter Encounter Timeline». www.planetary.org.