Բարեբեր (գետ)
Գեղարքունիքի մարզի գետ
Բարեբեր, Բարիաբադ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկի ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Արեգունի լեռների հյուսիս–արևելյան լանջերից և Դպրաբակ գյուղում ձախից միախառնվում Գետիկին։ Երկարությունը 14[1]-15[2] կմ։ Գետի ավազանը մոտ 54 կմ² է։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և աղբյուրներով։ Գետը վարարում է մայիս ամսին։ Հոսում է խոր կիրճով, որի երկու կողմերն անտառապատ են[1]։
Բարեբեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կիլոմետր |
Ավազանի մակերես | 54 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Գետիկ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 655 — 992 էջ։
- ↑ , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 21 — 150 էջ։