«Կազանի Շամիլ Տարպիշչևի անվան թենիսի ակադեմիա» (թաթ.՝ Шамил Тарпищев исемендәге теннис академиясе), փակ մարզական կառույց, որը բացվել է 2009 թվականի հոկտեմբերին Կազանում (Ռուսաստան, Թաթարստան)։ Նմանատիպ ամենամեծ մարզական համալիրը Ռուսաստանում և մեծերից մեկը Եվրոպայում[1] նախատեսված է հիմնականում թենիսի և բադմինտոնի մարզումների և մրցումների համար, բայց այն կարող է օգտագործվել նաև որպես ունիվերսալ մարզապալատ։ «Ռուսաստանի գավաթ» թենիսի ազգային մրցանակի համապատասխան անվանակարգերում ճանաչվել է «Թենիսի լավագույն նախագիծ»[2]։ Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի բազային օբյեկտներից մեկն է։ Թենիսի ակադեմիան կոչվում է թենիսի թաթար նվիրյալ, մարզիչ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևի անունով[3]։

Կազանի թենիսի ակադեմիա
Տեսակtennis court?
Մարզաձևթենիս և Բադմինտոն
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան
Տարողություն3600 մարդ
Կայքkazantennis.ru
Քարտեզ
Քարտեզ
 Tennis Academy (Kazan) Վիքիպահեստում
Ռուսաստանի և Թաթարստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Մինտիմեր Շայմիևը Կազանի թենիսի ակադեմիայում, 2009 թվականի հոկտեմբեր
Ակադեմիայի շենքը երեկոյան ժամերին

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Շենքը գտնվում է Թաթարստանի մայրաքաղաք Կազանի հարավային մասում՝ Պրիվոլժսկի շրջանում, Ունիվերսիադայի գյուղի և Օրենբուրգյան մայրուղու միջև, Հաղթանակի պողոտայի հետ հատման կետից ոչ հեռու[4]։

2013 թվականի ամառային Ունիվերսիադայի ընթացքում համալիրը ամենակարևոր մարզական օբյեկտներից մեկն էր, որտեղ անցկացվում էին թենիսի և բադմինտոնի մրցումները[5]։

Ակադեմիայում ամեն տարի անցկացվում է «Կազանյան Կրեմլի գավաթը»[6], այստեղ բազմիցս անցկացվել են լողափնյա թենիսի Kazan World Grand Prix համաշխարհային մրցաշարեր[7] և պարբերաբար կայանում են Ռուսաստանի թենիսի և բադմինտոնի առաջնությունները[8]։ Ակադեմիայում տեղի են ունենում նաև ոչ սպորտային կարևոր իրադարձություններ։

Ակադեմիան կից գործում է մասնագիտացված մարզաձևերի մանկապատանեկան մարզական դպրոց[9][10]։

Մարզահամալիրը կառուցվել է «Թաթինվեստգրաժդանպրոյեկտ» (Կազան) պետական ունիտար ձեռնարկության նախագծով։ Նրա հիմնական մուտքի վերևում կա թենիսի ռակետի և գնդակի տեսքով ինքնատիպ մեծ ճարտարապետական լուծում[10]։ Շահագործման է հանձնվել 2009 թվականի հոկտեմբերին[11] Ռուսաստանի Դաշնության և Թաթարստանի Հանրապետության նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Մինտիմեր Շայմիևի ներկայությամբ[12]։

Որոշ խոշոր իրադարձությունների պատմություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казань к кубку Дэвиса готова». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Казанская академия тенниса стала лучшим теннисным проектом России». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  3. автор (2013 թ․ հունվարի 25). «Теннис академиясе». Шәһри Казан (թաթարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  4. «Теннис Казанская Академия Тенниса в Казани по адресу Оренбургский тракт, 101». localway.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Поволжская государственная академия, физической культуры спорта и туризма Казанская академия тенниса». www.sportacadem.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  6. О турнире «Кубок Казанского Кремля». Արխիվացված 2011-02-04 Wayback Machine // kazancup.ru
  7. Казань во второй раз примет крупнейший в мире турнир по пляжному теннису(չաշխատող հղում)
  8. Казанская академия тенниса в шестой раз подряд примет чемпионат России
  9. «Казанская Академия Тенниса». agentika.com. Lex Larvatus. 08.02.2016. Վերցված է 08.02.2016-ին.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 «Академия тенниса, г.Казань». www.dwg-sport.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  11. «Казанская академия тенниса». Kazan 2022 (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  12. «Дмитрий Медведев в Казани: 10 главных эпизодов». БИЗНЕС Online (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  13. «Казанская Академия Тенниса - Турниры 2011». www.kazantennis.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  14. «Пресс-релизы» (ռուսերեն). mert.tatarstan.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «В Казани стартует Чемпионат Мира по фехтованию 2014 — Спорт в Казани (12+)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  16. Илья Зубко (27 ноября 2016). «Погадали на шарах». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել