Թաթարստանի Հանրապետության նախագահ (թաթ.՝ Татарстан Республикасы Президенты), հանրապետության ղեկավարը (սուբյեկտի, պետության)[1][2] և բարձրագույն պաշտոնատար անձ, ով գլխավորում է Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության՝ Թաթարստանի Հանրապետության գործադիր մարմինների համակարգը։

Նրա լիազորությունները սահմանվում են Թաթարստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ գլխի IV բաժնով։ Լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Հանրապետության նախագահը պարտավոր է տիրապետել Թաթարստանի Հանրապետության պետական լեզուներին (թաթարերեն կամ ռուսերեն[3][4]): Նախագահը չի կարող լինել 35 տարեկանից ցածր անձնավորություն։

Նախագահական պալատ Կազանի Կրեմլում

Թաթարստանի նախագահի նստավայրը համարվում է Կազանի Կրեմլի նախագահական պալատը, որը գտնվում է Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում։ Թաթարստանի նախագահի երկրորդ նստավայրը համարվում է քաղաքից դուրս գտնվող Բորովոյե Մատյուշինո ավանը։

Թաթարստանի Հանրապետության նախագահական իշխանության խորհրդանիշը հանդիսանում է ծառայողական կաբինետում հաստատված և Թաթարստանի Հանրապետության նախագահի նստավայրրերում բարձրացված շտանդարտը, որը իրենից ներկայացնում է Թաթարստանի Հանրապետության պետական դրոշը, իսկ կենտրոնում Թաթարստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По смыслу ст. 5 Конституции Российской Федерации республика отождествляется с государством, при этом выражение «государство» выводится в скобках
  2. Статья 89 Конституции Республики Татарстан
  3. Глава 2. Президент Республики Татарстан // Конституция Республики Татарстан от 6 ноября 1992 г. (с изменениями и дополнениями)
  4. Постановление Конституционного суда РТ от 30 мая 2003 г. N 9-П "По делу о толковании отдельных положений статей 5, 21, 91 Конституции Республики Татарстан"
  5. Козлов П.Кремль не продлит договор с Татарстаном. Изменит ли это что-то? // Русская служба Би-би-си, 11.08.2017