Նիդերլանդական Անտիլների ֆուտբոլի ազգային հավաքական

Այս հոդվածը ներկայացնում է Նիդերլանդական Անտիլների հավաքականի 1958-2011 թթ. պատմությունը։
1934-1958 թթ. ընթացքում գործող և 2011 թ.-ից վերակազմավորված հավաքականի մասին հոդվածը դիտելու համար անցիր. Կյուրասաոյի ֆուտբոլի ազգային հավաքական.

Նիդերլանդական Անտիլների ֆուտբոլի ազգային հավաքականը նախկին (գոյությունը դադարեցրած) հավաքական է, որը ներկայացնում էր Նիդերլանդական Անտիլները ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Նիդերլանդական Անտիլների հավաքականը ոչ մի անգամ չի որակավորվել աշխարհի առաջնությանը, չորս անգամ (1963, 1965, 1969, 1973) մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության եզրափակիչ փուլին։ Մինչ 1948 թ. հայտնի էր որպես «Կյուրասաոյի ֆուտբոլի հավաքական», մինչև որ Կյուրասաոն և մերձակա կղզիները չմիավորվեցին՝ ստանալով Նիդերլանդական Անտիլներ անվանումը։ 1986 թ. Արուբան առանձնացավ և ներկայացավ իր ազգային հավաքականով։ 2010 թ. հոկտեմբերին Նիդերլանդական Անտիլյան կղզիները լուծարվեցին. Կյուրասաոն և Սինտ Մաարտենը դարձան Նիդերլանդների թագավորության ինքնավար սուբյեկտներ, իսկ Բոնեյրեն, Սաբան և Սինտ Էվստատիուսն ընդգրկվեցին անմիջապես Նիդերլանդների կազմում որպես հատուկ համայնքներ։ Կյուրասաոն հանդիսանում է Նիդերլանդական Անտիլների հավաքականի իրավահաջորդը, անդամակցում է ԿՈՆԿԱԿԱՖ-ին և ՖԻՖԱ-ին։ Արուբան նույնպես ԿՈՆԿԱԿԱՖ-ի և ՖԻՖԱ-ի անդամ է, իսկ Սինտ Մաարտենը անդամակցում է միայն ԿՈՆԿԱԿԱՖ-ին։

Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
հոլ.՝ Nederlandse Antillen

Ստեղծման տարեթիվ1958
ՄիությունՆիդերլանդական Անտիլների
ֆուտբոլային միություն
ԿոնֆեդերացիաԿՈՆԿԱԿԱՖ
Գլխավոր մարզիչԱնրի Կալդերա
ՖԻՖԱ կոդANT
Ամենաբարձր դիրք118 (հուլիս 1995)
Ամենացածր դիրք188 (դեկտեմբեր 2003)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Նիդերլանդներ Նիդերլանդական Անտիլներ 3 - 1 Պանամա Պանամա
(Գվատեմալա, Գվատեմալա; Մարտ 4, 1948)
Վերջին հանդիպում
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 2–2 ՀՏՀ 5-6 Սուրինամ Սուրինամ
(Վիլլեմստադ, Կյուրասաո; Հոկտեմբեր 31, 2010)
Ամենախոշոր հաղթանակ
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 15 – 0 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո
(Վենեսուելա; Հունվար 15, 1959)
Ամենախոշոր պարտություն
Նիդերլանդներ Նիդերլանդներ 8 – 0 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
(Ամստերդամ, Նիդերլանդներ; Սեպտեմբեր 5, 1962)
Մեքսիկա Մեքսիկա 8 – 0 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
(Պորտ-օ-Պրենս, Հայիթի; Դեկտեմբեր 8, 1973)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ
Մասնակցություն4 (Առաջինը՝ 1963)
Ամենալավ արդյունքԵրրորդ տեղ (1963, 1969)

ՖԻՖԱ-ի վերջին դասակարգման աղյուսակում, որում ընդգրկված են եղել Նիդերլանդական Անտիլները (փետրվար 2011), այս հավաքականը տեղ է գրավել 150-րդ հորիզոնականում։

Աշխարհի առաջնություն

խմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ

խմբագրել
  • 1963 - երրորդ տեղ
  • 1965 - եզրափակիչ փուլ
  • 1967 - չի որակավորվել
  • 1969 - երրորդ տեղ
  • 1971 - հրաժարվել է մասնակցությունից
  • 1973 - եզրափակիչ փուլ
  • 1977-1989 - չի որակավորվել
  • 1991 - չի խաղացել
  • 1993 - հրաժարվել է մասնակցությունից
  • 1996-2000 - չի որակավորվել
  • 2002 - չի խաղացել
  • 2003 - չի որակավորվել
  • 2005 - հրաժարվել է մասնակցությունից
  • 2007 - չի որակավորվել

Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն

խմբագրել

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963 թ. խաղարկության խմբային փուլում Մեքսիկայի հավաքականը 1։2 հաշվով զիջեց Նիդերլանդական Անտիլների թիմին. ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության (UFWC) դիտարկմամբ դա «Դավիթի և Գողիաթի մենամարտի» արտացոլումն էր, ինչի արդյունքում «Դավիթը» հռչակվեց աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նման համեմատություն է արվել նրա համար, որ այդ ժամանակ ավելի քան 100 միլիոն բնակիչ ունեցող Մեքսիկան մրցում էր մոտ 200 հազար բնակիչ ունեցող Նիդերլանդական Անտիլների հետ. ufwc.co.uk Արխիվացված 2015-10-03 Wayback Machine (անգլ.)։

Արտաքին հղումներ

խմբագրել