Խորխե Գոնսալես մարզադաշտ

Խորխե «Մախիկո» Գոնսալես մարզադաշտը (իսպ.՝ Estadio Jorge "Mágico" González) ֆուտբոլային մարզադաշտ է Սալվադորում։ Նախկինում այն հայտնի էր Նասիոնալ «դե լա Ֆլոր Բլանկա» (Estadio Nacional "de la Flor Blanca") անվանումով, հղվելով այն փաստին, որ մարզադաշտը գտնվում էր Սան Սալվադորի Ֆլոր Բլանկա արվարձանում։ Մարզադաշտը կրում է սալվադորյան ֆուտբոլիստ Խորխե Ալբերտո Գոնսալես Բարիլյասի (Jorge Alberto González Barillas) անունը, որը կրում էր «Մախիկո» կամ «Հրաշագործ» ("El mágico") մականունը։ Մարզադաշտը տեղավորում է 32 հազար հանդիսականի։

Խորխե Գոնսալես մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷստադիո Խորխե «Մախիկո» Գոնսալես
Նախկին անվանումներԷստադիո Նասիոնալ դե լա Ֆլոր Բլանկա
ՏեղագրությունՍալվադոր Սան Սալվադոր, Սալվադոր
Երկիր Սալվադոր[1]
Հիմնադրված1932
Բացված19 ապրիլի 1932
ՃարտարապետՄաքսիմիլյանո Էռնանդես Մարտինես
ՍեփականատերInstituto Nacional de los Deportes
de El Salvador
Տարողություն35 000
Տնային թիմCD Atlético Marte
Դաշտի չափսեր105x70
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Nacional Jorge «Mágico» González Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նասիոնալ մարզադաշտը կառուցվել է 1932 թ. Մաքսիմիլյանո Էռնանդես Մարտինեսի կողմից 1935 թ. Կենտրոն-ամերիկյան և կարիբյան խաղերի համար։ Ֆլոր Բլանկա անվանումն ստացել է մարզադաշտի տեղադրության համար (49 North Avenue, Colonia Flor Blanca, San Salvador)։ Մինչ 1976 թ. (մինչ Կուսկատլան մարզադաշտի կառուցումը) հանդիսանում էր Սալվադորի հավաքականի տնային մարզադաշտը։ 2002 թ. մարզադաշտի 70-ամյակի և 2002 թ. կենտրոնամերիկյան և կարիբյան խաղերի շրջանակներում մարզադաշտը ենթարկվեց իր պատմության մեջ խոշորագույն վերակառուցման, պահպանով իր տարողունակությունը՝ լիովին արդիականացվեց։ Իր կառուցումից 74 տարի անց՝ 2006 թ. նախագահ Էլիաս Անտոնիո Սակա Գոնսալեսի կառավարության որոշմամբ մարզադաշտը անվանակոչվեց Խորխե «Մախիկո» Գոնսալես (Estadio Jorge "Mágico" González)՝ Սալվադորի խորհրդանշանական ֆուտբոլիստի պատվին։

Հղումներ խմբագրել

  • Հյուսիսային և Կենտրոնային Ամերիկայի ֆուտբոլային մարզադաշտեր fussballtempel.net (իսպ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.