Լուիս Էռնեստո Տապիա (իսպ.՝ Luis Ernesto Tapia, հոկտեմբերի 21, 1944(1944-10-21), Պանամա, Պանամա), 1960-70-ականների պանամացի ֆուտբոլային հարձակվող, ներկայումս պանամական երիտասարդական քոլեջային թիմ է մարզում։ Կարիերայի մեծ մասն անց է կացրել սալվադորյան ակումբներում («Ալյանսա», «Ատլետիկո Մարտե», ՈՒԵՍ, «Խուվենտուդ Օլիմպիկա Մետալիո»)։ «Ալյանսայի» հետ երեք անգամ հաղթել է Սալվադորի առաջնությունում (1964/1965, 1965/1966, 1966/1967)։ Հանդես եկել նաև պանամական «Դեպորտիվո Էլ Գրանիլյա», «Պրովինսիա դե Պանամա Մետրո», «Ատլետիկո Սյուդադ դե Պանամա» և գվատեմալական «Դեպորտիվո Գալկասա» ակումբների կազմում։

Լուիս Էռնեստո Տապիա
Ծնվել էհոկտեմբերի 21, 1944(1944-10-21) (79 տարեկան)
ԾննդավայրՊանամա, Պանամա
Քաղաքացիություն Պանամա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Պանամայի հավաքականի կազմում մասնակցել է 77 հանդիպման և խփել 27 գոլ։ Խփել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում Պանամայի առաջին գոլը (գրավել է Կոստա Ռիկայի հավաքականի դարպասը)։ Իր խաղի համար կրել է «Կենտրոնական Ամերիկայի Պելե» մականունը։ Կրել է նաև «Կասկարիտա» (Cascarita) մականունը։

Ըստ ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (ՖՊՎՄՖ) հարցումների՝ զբաղեցնում է 31-րդ տեղը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Արտաքին հղումներ խմբագրել