Չուկոտյան թերակղզի

Չուկոտյան թերակղզի (Չուկոտկա), (ռուս.՝ Чуко́тский полуо́стров (Чуко́тка)), թերակղզի Եվրասիա մայրցամաքի հյուսիսարևելյան ծայրամասում: Հյուսիսում ողողվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Չուկոտյանի ծովով, իսկ հարավում՝ Խաղաղ օվկիանոսի Բերինգի ծովով: Ալյասկայից արևելքում առանձնանում է նեղ Բերինգի նեղուցով: Թերակղզու արևելյան ափի մոտ գտնվում է Արակամչեչեն կղզին: Դա արևմտյան կիսագնդում Ասիայի միակ մայրցամաքային հատվածն է:

Picto infobox map.png
Չուկոտյան թերակղզի
ռուս.՝ Чукотский полуостров

Ողողող ջրեր Արևելասիբիրական ծով
Չուկոտի ծով
Բերինգի ծով
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Չուկոտկայի ինքնավար շրջան

Թերակղզու տարածքը մտնում է Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար շրջանի կազմի մեջ[1]: Թերակղզու վրա գտնվում են Պրովիդենսկի և Չուկոտսկի շրջանները:

ՊատմությունԽմբագրել

Թերակղզին անվանվել է 1728 թվականին Վիտուս Բերինգի կողմից տեղական ժողովրդի՝ չուկչաների պատվին, որոնք հիմնականում բնակվում էին Չուկոտկայում[2]:

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Չուկոտյան թերակղզի: Ամերիկյան ռազմական քարտեզ, 1947 թ.

ՌելիեֆԽմբագրել

Չուկոտյան թերակղզու տարածքի մեծ մասը ծածկված է մինչև 1000 մ բարձրություն ունեցող լեռներով: Խիստ կտրտված բարձունքների վերևով անցնում են առանձին ավելի բարձր լեռներ: Լեռնային զանգվածները մասնատված են լեռնային գետերի խորը հովիտներով: Դրանցից են՝ Չևտական, Էրգուվեեմ, Նունյամովաամ գետերը: Չուկոտյան թերակղզու ամենաբարձր կետը Իսխոդնայա լեռն է՝ ծովի մակարդակից 1194 մ բարձրությամբ:

ԿլիմաԽմբագրել

Կլիման խիստ է, առափնյա շրջաններում՝ ծովային, ներքին շրջաններում՝ խիստ ցամաքային: Ձմռան տևողությունը՝ մինչև 10 ամիս:

Ամենուրեք տարածված է հավերժական սառցույթը: Անթափանց (մինչև 30-40 մ հաստությամբ) հալուտները հանդիպում են միայն խոշոր գետերի ստորին հոսանքում: Սառած ապարների ջերմաստիճանը կազմում է միջինը -10 ˚C, լեռնաշղթաների առանցքային հատվածներում և -6 ˚C գետահովիտներում:

Բուսական աշխարհԽմբագրել

Չուկոտյան թերակղզու տարածքն ամբողջությամբ գտնվում է տունդրային գոտում: Անտառներն ամենուրեք բացակայում են: Բուսականությունից այստեղ հանդիպում են արկտիկական ուռենին, հապալասի կապույտը, լոռամրգին, դրանց բարձրությունը կազմում է 5-20 սմ: Երբեմն հանդիպում են նաև գաճաճ կեչին, ալպիական մաթուզենին, լապլանդական դիապենսիան: Գետահովիտներում աճում են թփուտներ, որոնք բաղկացած են ուռենիների տարբեր տեսակներից, գաճաճ կեչիներից: Լայնորեն տարածված են քարաքոսերը և մամուռները, որոնց մեծ մասը հազվագյուտ է:

Կենդանական աշխարհԽմբագրել

Լայնորեն տարածված է բևեռաղվեսը և գայլը, ինչպես նաև հյուսիսային եղջերուները, նապաստակներ, երկարապոչ գետնասկյուռներ և հյուսիսային ծվծվաններ, լեմինգներ: Լեռնային շրջաններում տարածված են ձնե ոչխարները:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Chukchi Peninsula". Encyclopedia.com. Accessed September 2010.
  2. Леонтьев В. В., Новикова К. А. Топонимический словарь северо-востока СССР. — Магадан: Магаданское книжное издательство, 1989. — С. 415. — 456 с. — 15 000 экз. — ISBN 5-7581-0044-7.

Արտաքին հղումներԽմբագրել