Ծովաշուշաններ
Ծովաշուշաններ (Crinoidea)[1], փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։


Հատակային կենդանիներ են, մարմինը բաժականման է, կենտրոնում գտնվում է բերանը։ Ոչ ցողունավոր ծովաշուշանները կարող են սողալ և լողալ, ցողունավորները նստակյաց են, հայտնաբերվել են մինչև 9700 մ խորության վրա (Ճապոնիայի ծովափերում)։ Ոչ ցողունավոր ծովաշուշանները առավել բազմազան են արևադարձային ծովերի ծանծաղուտներում, հաճախ վառ գունավորված են։ Բաժանասեռ են, զարգանում են լողացող թրթուրով և ամրացող ցողունային փուլով։ Ներկայումս հայտնի է 700 տեսակ[2], բրածո՝ 5000, որոնց դրոշմվածքները հայտնի են ստորին օրդովիկից։
Ցողունավոր ծովաշուշանները (մոտ 80 տեսակ) նստակյաց են և հանդիպում են 200-9700 մ խորություններում[3]։
Ոչ ցողունավոր ծովաշուշանները (մոտ 540 տեսակ), առավել բազմազան են արևադարձային ծովերի ծանծաղ ջրերում, հաճախ վառ և խայտաբղետ գույնավորված են։ Ոչ ցողունավոր ծովաշուշանները մոտավորապես 65%-ն ապրում է 200 մետրից պակաս խորություններում[4]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Морские лилии / Чесунов А. В. // Монголы — Наноматериалы. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 163—164. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.
- ↑ Высшие таксоны животных: данные о числе видов для России и всего мира
- ↑ Oji, T., Ogawa, Y., Hunter, A. W., Kitazawa, K. (2009)։ «Discovery of Dense Aggregations of Stalked Crinoids in Izu-Ogasawara Trench, Japan»։ Zoological Science 26 (6): 406–408։ PMID 19583499։ doi:10.2108/zsj.26.406
- ↑ Crinoid - New World Encyclopedia
Գրականություն խմբագրել
- Миронов А. М., Сорокина О. А. Морские лилии отряда Hyocrinida (Echinodermata, Crinoidea). — М., 1998.
- «Морские лилии»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 138)։ |