Ծերեթելիներ (վրաց.՝ წერეთელი), միջնադարյան վրացական ազնվականական տոհմ։ Ծերեթելիների տոհմի մի շարք ներկայացուցիչներ եղել են հայտնի գրողներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և արվեստագետներ։

Ծերեթելիներ
Տեսակազնվական տոհմ
ԵրկիրԻմերեթի թագավորություն Իմերեթի թագավորություն
Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԾագումՎրաց Բագրատիոնիներ
ՏիտղոսներԹավադի
Ձուլում1810 թվական
Ազգային
պատկանելիություն
Վրացիներ
ռուսներ

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդույթի՝ Ծերեթելիները սկզբնական շրջանում իշխել են Դաղստանում[1], իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Օսիայում։ Վախենալով Լենկթեմուրի կողմից տարածաշրջանի դեռահաս իսլամացումից Ծերեթելիները տեղափոխվել են Չերքեզիա, որտեղից էլ 1395 թվականին քրիստոնյա Վրաստան։

Այդ ժամանակ Իմերեթի իշխող թագավոր Կոնստանտին II-ը Ծերեթելիների առաջնորդին տվեց թավադիի ազնվականական տիտղոս և վերջիններիս կալվածքներ հանձնեց Սաչխերեում։ Իմերեթում նրանք սկսեցին անվանվել Ծերեթելի-Սածերեթլոներ։

Ծերեթելիները ամուսնական կապվերով կապվեցին իշխող Բագրատիոնիների հետ։ 1736 թվականին արքայազն Դավիթ Ծերեթելին ամուսնացավ Իմերեթի թագավոր Ալեքսանդր V-ի քրոջ հետ։

Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի օրոք՝ 1724 թվականին, Ծերեթելիների մի ճյուղ հաստատվեց նաև Ռուսական կայսրությունում։ Այնտեղ նրանք հայտնի դարձան Ծերեթելով անվանումով։ Հետագայում նրանք վերջնականապես լքեցին Վրաստանը և ձուլվեցին ռուս ազնվականներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. იოანე ბატონიშვილი წერეთელი (იმერეთის თავადნი). შემოკლებით აღწერა საქართველოსა შინა მცხოვრებთა თავადთა და აზნაურთა გვარებისა
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերեթելիներ» հոդվածին։