Բագրատիոնի-Մուխրանիներ (վրաց.՝ მუხრანბატონები), վրաց ազնվականական տոհմ, Բագրատիոնիների ճյուղ։ 16-րդ դարում արքայորդի Բագրատը ժառանգություն է ստանում Քարթլիի թագավորության կենտրոնական հատվածում գտնվող Մուխրանի երկրամասը։ Այդ ժամանակից ի վեր ազնվական ընտանիքը հայտնի դարձավ Մուխրան-Բատոնի անվանումով։

Մուխրանիներ
Տեսակազնվական տոհմ և branch?
Մասն էԲագրատիոնիներ
ԵրկիրՔարթլիի թագավորություն Քարթլիի թագավորություն
ՏիրույթներՄուխրանի երկրամաս
ԾագումՎրաց Բագրատիոնիներ
Տիտղոսներբատոն
ՀիմնադիրBagrat I of Mukhrani?
Ազգային
պատկանելիություն
Վրացիներ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի

Բագրատիոնի-Մուխրանիների թագավորական ընտանիքի ղեկավարը միջնադարյան ժամանակաշրջանում հայտնի էր «բատոն» անվանումով։

Մուխրանիների ազնվականական տոհմի ավագ ճյուղն այժմ հանգած է։ Վերջիններս գոյություն են ունեցել Քարթլիի թագավորության հինգ արքաների կառավարման տարիներին՝ 1658-1724 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նրանց հետնորդները տեղափոխվել են Ռուսական կայսրություն և ստացել «վրաց իշխանի» կամ «բագրատիոնի իշխանի» տիտղոս։

1957 թվականից Բագրատիոնի-Մուխրանիները իրենց համարում էին Վրաստանի գլխավոր թագավորական տոհմը։ Դա պայմանավորված էր նրանով, որ Մուխրանիները համարվում էին Բագրատիոնիների գլխավոր հետնորդը։ Ներկայումս Մուխրանիների բատոնը Գեորգի Բագրատիոնի-Մուխրանելին է, ով իր գործունեությունը ծավալում է Իսպանիայում։

Տես նաև խմբագրել