Խուլիո Իգլեսիաս

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Խ. Իգլեսիասից)

Խուլիո Իգլեսիաս (իսպ.՝ Julio José Iglesias de la Cueva, սեպտեմբերի 23, 1943(1943-09-23)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգիչ, վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ և դարձել է իսպանալեզու ամենահաջողակ կատարողն ամբողջ աշխարհում։ Երգերի մեծամասնությունը ձայնագրել է իսպաներեն, ապա նաև անգլերեն և ֆրանսերեն։ Մասնակցել է երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթին, գրավել 4-րդ տեղը[6]։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Ապրում է Մադրիդում, պարբերաբար մեկնում է Մայամի։

Խուլիո Իգլեսիաս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունիսպ.՝ Julio Iglesias
Ի ծնե անունJulio José Iglesias de la Cueva
Ծնվել էսեպտեմբերի 23, 1943(1943-09-23)[1][2][3][…] (81 տարեկան)
Իսպանիա Մադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա
ԺանրերՓոփ, Լատինո Փոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, ֆուտբոլիստ, կոմպոզիտոր և գործարար
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլColumbia ; Սոնի
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
ԱմուսինMiranda Rynsburger?
Պարգևներ
Կայքwww.julioiglesias.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Julio Iglesias Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Խուլիո Իգլեսիասը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Մադրիդում, հայտնի գինեկոլոգ Խուլիո Իգլեսիաս Պուգայի ընտանիքում։ 16 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Ռեալ Մադրիդ խմբում։ 1963 թվականի սեպտեմբերի 22-ին նա ավտովթարի է ենթարկվել և կյանքի հաջորդ 2 տարիներն անցկացրել է հիվանդանոցում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո ուղևորվել է Անգլիա, որպեսզի անգլերեն սովորի։ Սովորել է Լոնդոնում, հետո Քեմբրիջում։

1984 թվականին Իգլեսիասը թողարկել է 1100 Bel Air Place հիթային ալբոմը, որով աստղային վարկանիշ է նվաճել զվարճանքի անգլիախոս ինդուստրիայում։ Հենց միայն ԱՄՆ-ում վաճառվել է այդ ալբոմի երեք միլիոնից ավելի օրինակ։ Դրա առաջին սինգլը՝ To All the Girls I've Loved Before զուգերգը Ուիլլի Նելսոնի հետ, առաջին տեղն է գրավել Country charts-ում, ընդգրկվել Billboard Hot 100-ի լավագույն հնգյակում[7]։ Իսկ All of You զուգերգը (Դայանա Ռոսի հետ) երկրորդ տեղն է զբաղեցրել Adult Contemporary Chart-ում[8]։ Իգլեսիասը զուգերգեր է կատարել ու ձայնագրել The Beach Boys երաժշտախմբի հետ։

1988 թվականին նա հեղինակավոր Գրեմմի մրցանակ է ստացել Un hombre solo ("Միայն մի մարդ") ալբոմի համար։ 1995 թվականին արժանացել է գերազանցության մրցանակի՝ հաղթանակ տանելով Lo Nuestro Awards մրցանակաբաշխությունում[9]։ 2001 թվականին Latin Recording Academy-ի հարցման արդյունքներով ճանաչվել է «Տարվա մարդ»[10]։ Դրանից մեկ տարի անց Իգլեսիասին պատվավոր տեղ է հատկացվել լատինական երաժշտության միջազգային փառքի սրահում[11]։ 2005 թվականին նա Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիություն է ընդունել[12]։ 2008 թվականին երաժշտական տեսահոլովակ է թողարկել Ուզբեկստանի բռնապետ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի հետ[13]։ 2012 թվականի հոկտեմբերին համերգ է տվել Արևադարձային Գվինեայում, որտեղ յուրաքանչյուր տոմսի արժեքը կազմել է ամերիկյան հազար դոլար[13]։ 2013 թվականի ապրիլի 1-ին Պեկինում Իգլեսիասին շնորհվել է երկու անչափ նշանակալի մրցանակ՝ First & Most Popular International Artist of All Time in China և Գիննեսի համաշխարհային ռեկորդակրի տիտղոս՝ որպես լատինական աշխարհի առավելագույն վաճառք ապահոված տղամարդ արտիստ[14]։ Քանի որ Իգլեսիասը ոչ միայն երգում է, այլ նաև երգերի տեքստեր ու երաժշտություն է գրում, 2013 թվականի ապրիլի 23-ին լատինական աշխարհի երգերի հեղինակների փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է նրան նվիրված անկյունը[15][16]։ 2015 թվականի մայիսին Բերքլիի երաժշտական քոլեջը Խուլիո Իգլեսիասին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում՝ հաշվի առնելով նրա նվաճումներն ու ազդեցությունը երաժշտության ասպարեզում և նրա գնահատելի ներդրումը ամերիկյան ու միջազգային մշակույթում[17]։

Անձնական կյանք

խմբագրել

Խուլիո Իգլեսիասն ունի 8 զավակ (երկու ամուսնությունից)։ Նրա երեխաներից ամենահայտնին Էնրիկե Իգլեսիասն է, որը նույնպես համբավավոր երգիչ է։ Երգի ասպարեզում է իր կարիերան անում որդիներից ևս մեկը՝ Էնրիկեի ավագ եղբայր Խուլիո Իգլեսիաս Կրտսերը (ի դեպ, երկուս էլ ծնվել են իրենց հոր առաջին ամուսնությունից)։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Yo canto (1969)
  • Gwendolyne (1970)
  • Cuando vuelva a amanecer (1970)
  • Un canto a Galicia (1972)
  • Soy (1973)
  • Und das Meer singt sein Lied (1973)
  • A flor de piel (1974)
  • A México (1975)
  • El amor (1975)
  • America (1976)
  • En el Olympia (1976)
  • Se mi lasci, non vale]] (1976)
  • Schenk mir deine Liebe (1976)
  • A mis 33 años (1977)
  • Sono un pirata, sono un signore (1978)
  • Emociones (1978)
  • Aimer la vie (1978)
  • Innamorarsi alla mia età (1979)
  • A vous les femmes (1979)
  • Hey! (1980)
  • Sentimental (1980)
  • Amanti (1980)
  • De niña a mujer (1981)
  • Fidèle (1981)
  • Zartlichkeiten (1981)
  • Minhas canções preferidas (1981)
  • Momentos (1982)
  • Momenti (1982)
  • Et l’amour créa la femme (1982)
  • En concierto (1983)
  • Julio (1983)
  • 1100 Bel Air Place (1984)
  • Libra (1985)
  • Un hombre solo (1987)
  • Tutto l’amore che ti manca (1987)
  • Non Stop (1988)
  • Raíces (1989)
  • Starry Night (альбом Хулио Иглесиаса)|Starry Night (1990)
  • Calor (1992)
  • Anche senza di te (1992)
  • Crazy (1994)
  • La carretera (1995)
  • Tango (1996)
  • My Life: The Greatest Hits (1998)
  • Mi vida: Grandes éxitos (1998)
  • Noche de cuatro lunas (2000)
  • Una donna può cambiar la vita (2001)
  • Ao Meu Brasil (2001)
  • Divorcio (2003)
  • ve Songs (2003)
  • En français (2004)
  • L’homme que je suis (2005)
  • Romantic Classics (2006)
  • Quelque chose de France (2007)
  • 1 (2011)
  • 1: The Collection (2014)
  • México (2015)

Մասնակցությունը ուրիշ երգիչների ձայնագրություններին

խմբագրել
Տարին Երգը Ձայնասկավառակը
1983 As Time Goes By Without a Song (Ուիլլի Նելսոն)
1987 Un canto a Galicia Suspiros de España (Մանոլո Էսկոբար)
1988 Spanish Eyes What a Wonderful World (Ուիլլի Նելսոն)
1989 Soñadores de España Soñadores de España (Պլասիդո Դոմինգո)
1990 Somos dos caminantes Homenaje (Լոլա Ֆլորես)
1992 Torero Piel de hombre (Խոսե Լուիս Ռոդրիգես)
1993 Brigas La distancia (Simone)
1993 Summer Wind Duets (Ֆրենկ Սինատրա)
1995 Naturaleza Mar adentro (Դոնատո և Էստեֆանո)
1996 Puedes llegar… Voces unidas (մի շարք երգիչների մասնակցությամբ)
1996 A mi manera (My Way) Amigos (Փոլ Անքա)
1996 Un ramito de violetas Desde que tú te has ido (Սեսիլիա)
1996 Sé que volverás Nana latina (Նանա Մուսխուրի)
1998 El Rey Y sigue siendo El Rey (Խոսե Ալֆրեդո Խիմենես)
2010 Como han pasado los años Una Estrella en el Cielo (Ռոսիո Դուրկալ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Eldridge A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.eldiario.es/cultura/Julio-Iglesias-Hijo-Predilecto-Madrid_0_359064105.html
  5. https://www.bocm.es/boletin/CM_Orden_BOCM/2012/04/27/BOCM-20120427-11.PDF
  6. Siim, Jarmo (2008 թ․ հոկտեմբերի 11). «Iglesias praises Eurovision as a learning moment». eurovision.tv. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Trust, Gary (2011 թ․ մայիսի 20). «Ask Billboard: Readers' Favorite Charted Odd Couples». billboard.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «DIANA ROSS». michiganrockandrolllegends.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Lo Nuestro – Historia». Univision (իսպաներեն). Univision Communications. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  10. Susman, Gary (2001 թ․ մայիսի 7). «Model Patient». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «International Latin Music Hall of Fame Announces Inductees for 2002». 2002 թ․ ապրիլի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. «Julio Iglesias dice estar "enamorado" de República Dominicana». diariolibre.com. 2009 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. 13,0 13,1 Pizano, Pedro (2012 թ․ հոկտեմբերի 19). «Crooners and their Dictators». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Julio Iglesias receives world record certificat in Beijing». Guinness World Record. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. Gratereaux, Alexandra (2013 թ․ ապրիլի 24). «Latin Songwriters Hall of Fame Opens Honoring Julio Iglesias, Jose Feliciano». foxnews.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. Pajot, S. (2012 թ․ դեկտեմբերի 12). «Latin Songwriters Hall of Fame Launches in Miami, Announces 2013 Nominees». miaminewtimes.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  17. «Julio Iglesias Receives Honorary Degree from Berklee». Billboard (անգլերեն). 2015 թ․ մայիսի 9.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նախորդող՝
Salomé
with "Vivo cantando"
Spain in the Eurovision Song Contest
1970
Հաջորդող՝
Karina
with "En un mundo nuevo"
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Իգլեսիաս» հոդվածին։