Խռնդատ հրաշալի

բույսերի տեսակ
Խռնդատ հրաշալի
Խռնդատ հրաշալի
Խռնդատ հրաշալի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ հրաշալի (V. speciosum)
Միջազգային անվանում
Verbascum speciosum

Խռնդատ հրաշալի (լատին․՝ Verbascum speciosum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Առանցքային արմատով, սպիտակավուն կամ դեղնավուն, կարճ, փափուկ մազիկներով ծածկված ցողունով, մեղրատու երկամյա խոտաբույս է։ Թևավոր կոթուններով, արմատամերձ տերևներն ունեն խոշոր, երկարավուն-նշտարաձև, սրածայր, ամբողջաեզր տերևաթիթեղներ։ Վերին ցողունային, սրածայր, սրտաձև-կլորավուն տերևներն ալիքաձև են։ Ստորին ցողունային տերևներն համեմատաբար փոքր են։ Հաստ, ամուր ճյուղերի վրա խիտ դասավորված ծաղիկների փնջերով ծաղկաբույլը հուրանաձև ողկույզ է։ 5 մասերի բաժանված բաժակաթերթիկներով խոշոր, հնգանդամ, դեղին ծաղիկներն ունեն նշտարաձև-ձվաձև ծաղկակիցներ։ 5 սպիտակ, թավով պատված, անհավասար առէջներով պսակը հիմքային մասում ունի կարճ խողովակ և 5 լայն բլթակավոր վերին մաս։ Խիտ, փափուկ մազիկներով ծածկված պտուղը երկարավուն-ձվաձև, բազմասերմ տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին և վերն լեռնային գոտիների չոր լանջերին, ժայռերի մոտ, լեռնային տափաստաններում և դաշտերի եզրերին։ Հանդիպում է Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են եթերային յուղեր, կարոտին, ֆլավոնոիդներ, ասկորբինաթթու, խեժ, կումարին, դաբաղանյութեր, դառնանյութեր պարունակող ծաղիկները։ Պսակաթերթերն ունեն հաճելի հոտ և քաղցր համ։ Ծաղիկների թուրմն ունի հակաջղաձգական ազդեցություն։ Կիրառում են նաև անասնաբուժության մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ հրաշալի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ հրաշալի» հոդվածին։