Խուան Մարտին Դիաս (իսպ.՝ Juan Martín Díez, սեպտեմբերի 2, 1775(1775-09-02)[1], Կաստրիլյո դե Դուերո, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - օգոստոսի 20, 1825(1825-08-20), Ռոա, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), առավել հայտնի Էմպեսինադո (կամակոր) մականունով (իսպ.՝ el Empecinado), իսպանացի զինվորական, 1808-1814 թվականներին նապոլեոնի զավթիչների դեմ պատերազմի հռչակավոր հերոս-պարտիզան, գեներալ, 1820-1823 թվականների Իսպանական հեղափոխության մասնակից։

Խուան Մարտին Դիաս
իսպ.՝ Juan Martín Díez
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1775(1775-09-02)[1]
ԾննդավայրԿաստրիլյո դե Դուերո, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահացել էօգոստոսի 20, 1825(1825-08-20) (49 տարեկան)
Մահվան վայրՌոա, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
ԳերեզմանQ58875848?[2]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունզինվոր և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ֆերդինանդի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Juan Martín Díez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1775 թվականի սեպտեմբերի 5-ին Կաստրիլյո դե Դուերո գյուղում, Վալյադոլիդ նահանգում, ունևոր գեղջկական ընտանիքում։ Զինվորական կարիերայի մասին երազել է պատանի հասակից։ 1733-1795 թվականներին մասնակցել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ պատերազմին։

1796 թվականին Դիասն ամուսնացել է Կատալինա դե լա Ֆուենտեի հետ և բնակություն է հաստատել Բուրգոս նահանգի Ֆուենտեսեն փոքր քաղաքում։ Մինչև 1808 թվականը զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հիմնականում՝ խաղողագործությամբ։

Պայքար ֆրանսիացի զավթիչների դեմ 1808—1814 թվականներին խմբագրել

1808 թվականին Դիասը գլխատել է ֆրանսիացի զինվորի, որը բռնաբարել էր ֆուենտեսենցի բնակչուհու։ Կազմավորել է զինված ջոկատ իր ընկերներից և հարազատներից։ Մասնակցել է Կաբեսոնի (հունիսի 12-ին) և Մեդինա դե Ռիոսեկոյի մարտերին (հուլիսի 14-ին)։ Այդ մարտերում իսպանացիների պարտությունից հետո Դիասը որոշել է անցնել պարտիզանակն մարտավարության։ 1808 թվականի երկրորդ կեսին Դիասը վարել է հաջողակ պարտիզանական գործողություններ Արանդա դե Դուերոյում, Սեպուլվեդայում, Պեդրասում և Դուերո գետի ողջ ավազանում։

1809 թվականին Խուան Մարտին Դիասը ստացել է կապիտանի կոչում։ Այդ ժամանակ էլ նա իրականացրել է պարտիզանական գործողություններ Սիերա դե Գրեդոս լեռներով դեպի Ավիլա և Սալամանկա քաղաքների սահմանները, ինչպես նաև դեպի Կուենկա և Գվադալախարա գավառները։

Էմպեսինադոյի պարտիզանների պատճառած վնասը ֆրանսիական բանակին բավականին մեծ էր։ Գեներալ Ժոզեֆ Լեոպոլդ Սիգիսբեր Հյուգոյին (գրող Վիկտոր Հյուգոյի հայրը) հանձնարարվել է վերացնել կամ բռնել Դիասին։ Հյուգոն հրամայել է ձերբակալել Դիասի հարազատներին, այդ թվում՝ մայրիկին՝ որպես պատանդների։ Ի պատասխան՝ Դիասը սպառնացել է այրել հարյուրավոր ֆրանսիացի գերիների։ Նրա հարազատները շուտով ազատվել են։

1810 թվականին ֆրանսիացիները Դիասին շրջափակում են Սյուդադ Ռոդրիգոյի մոտ գտնվող ամրոցում, սակայն անհաջող։

1811 թվականին Դիասի հրամանատարության տակ արդեն գտնվում էին վեց հազար հուսար։

1813 թվականին Դիասը մասնակցել է Ալկալա դե Էնարեսի պաշտպանությանը և Էնարես գետի Սուլեմա կամրջի մոտ մղվող մարտերին, որտեղ նրա զորքերը ջախջախել են իրենց կրկնակի գերազանցող ֆրանսիացիներին։

1814 թվականին Դիասին և նրա ընտանիքին շնորհել են ազնվականի կոչում, և Դիասն իրավունք է ստացել պաշտոնապես կրելու Էմպեսինադո մականունը[3]։

Մասնակցություն 1820—1823 թվականների հեղափոխությանը և մահ խմբագրել

Կորտեսների և 1812 թվականի Սահմանադրության վերականգնման համար Ֆերդինանդ VII արքային ուղղված խնդրագրի պատճառով Դիասը աքսորվել է Վալյադոլիդ։

1820 թվականին Դիասն աջակցել է Ռաֆայել Ռիեգայի կազմակերպած հեղափոխությանը և մասնակցել է թագավորական զորքերի դեմ մարտերին։ Շուտով նա նշանակվում է Սամորայի ռազմական նահանգապետ և ստանում է գեներալ-կապիտանի կոչում։ 1822 թվականին Դիասը ճնշել է ռոյալիստական խռովությունները Իսպանիայի հյուսիսում։

1823 թվականին պայքարել է ֆրանսիական ինտերվենտների դեմ, սակայն, երբ պարզ է դարձել, որ դիմադրությունն անտեղի է, Դիասն իր համախոհների հետ փախել է Պորտուգալիա։ Սակայն, թագավորի հատարարած համաներումից հետո, նա որոշել է վերադառնալ հայրենիք։ Սակայն սահմանին ռոյալիստները ձերբակալել են նրան և ուղարկել բանտ։

Վանդակում փակված Դիասին մի քանի անգամ տարել են Ռոա քաղաքի հրապարակ, որտեղ ամբոխը վիրավորել է նրան, քարկոծել։

1825 թվականի օգոստոսի 2-ին Խուան Մարտինը կախաղան է հանվել[4]։

Որոշ վկայությունների համաձայն՝ մահապատժի վայրում Դիասը մենամարտի է բռնվել դահճի հետ և սրախողխող է արվել զինվորների կողմից[5][6]։

Արվեստում խմբագրել

Ֆրանցիսկո Գոյան ստեղծել է Խուան Մարտինես Դիասի դիմանկարը։

1820-1823 թվականների հեղափոխությանը Դիասի մասնակցության մասին է պատմում իսպանացի գրող Բենիտո Պերես Գալդոսի «Juan Martín el Empecinado» վեպը՝ «Ազգային էպիզոդներ» շարքից։

Դիասի կերպարը երևում է իսպանական «Ժամանակի նախարարություն» ֆանտաստիկ սերիալի առաջին սերիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. https://elcorreodeburgos.elmundo.es/articulo/burgos/cementerio-burgos-lleno-personajes-ilustres-conoces-todos/20221027214056408024.html
  3. Josep Fontana i Làzaro (2006). De en medio del tiempo. Crítica. p. 184.
  4. Lazo, Sebastián. Memorias del Alcalde de Roa, Don Gregorio González Arranz. Espasa-Calpe, S.A. Madrid, 1835, pág. 53-55.
  5. «Эмпесинадо». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. Большая Советская Энциклопедия (второе издание). Том 49. Стр. 32. — 1957 г.

Գրականություն խմբագրել

  • Frederick Hardman El Empecinado visto por un inglés. Madrid: Editorial Espasa y Calpe, 1973, sexta edición. ISBN 84-239-0360-5.
  • Ignacio Merino Por el Empecinado y la libertad. Madrid: Maeva Ediciones, 2003. ISBN 84-95354-91.