Ռաֆայել Ռիեգո ի Նունիես (Riego у Nuñez) (ապրիլի 7, 1784(1784-04-07)[1], Tuña (Asturias), Tinéu, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - նոյեմբերի 7, 1823(1823-11-07)[2][3][1], Մադրիդ, Իսպանիա), 1820-1823 թվականների Իսպանական հեղափոխության գործիչ։ Մասնակցել է ֆրանսիացի զավթիչների դեմ ազգային ազատագրական պատերազմին, գերվել է և տարվել Ֆրանսիա, որտեղ մտել է մասոնական կազմակերպության մեջ։ Պատերազմի ավարտից հետո, 1814 թվականին վերադառնալով Իսպանիա, կապ է հաստատել ապստամբություն նախապատրաստող տեղի մասոնական կազմակերպությունների և սպաների հետ։ 1820 թվականի հունվարի 1-ին Ռաֆայել Նունիեսի ղեկավարած գումարտակի ապստամբությամբ սկսվել է Իսպանիայի հեղափոխությունը։ Ռաֆայել ի․ Նունիեսը վերականգնել է 1812 թվականի սահմանադրությունը, որը ուժի մեջ է մտել 1820 թվականի մարտի 7-ին։ 1820-1823 թվականներին Ռաֆայել ի․ Նունիեսը եղել է էքսալտադոս (ձախ լիբերալներ) կուսակցության ղեկավարներից, 1822 թվականի մարտից՝ Մադրիդի կորտեսների առաջին պրեզիդենտը։ 1822 թվականի հուլիսին ղեկավար դեր է խաղացել միապետականների խռովության ջախջախման գործում, որից հետո կառավարության գլուխ է անցել (1822 թվականի օգոստոսին) էքսալտադոս կուսակցությունը։ Սակայն այդ ժամանակ Ռաֆայել ի․ Նունիեսը քաղաքական հայացքներով ավելի մոտեցել էր կոմուներոսին։ 1823 թվականի ապրիլին սկսված ֆրանսիական ինտերվենցիայի ժամանակ Ռաֆայել ի․ Նունիեսի ջոկատները ջախջախվել են, միապետականները բռնել են Ռաֆայել ի Նունիեսին և թագավորական դատարանի վճռով մահապատժի ենթարկել։

Ռաֆայել Ռիեգո ի Նունիես
իսպ.՝ Rafael del Riego
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1784(1784-04-07)[1]
ԾննդավայրTuña (Asturias), Tinéu, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Մահացել էնոյեմբերի 7, 1823(1823-11-07)[2][3][1] (39 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՕվիեդոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա և ռազմական գործիչ
ԱմուսինTeresa del Riego?
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Captain General of Aragon?
 Rafael del Riego Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopedia Aragonesa (իսպ.) — 1977.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ռիեգո ի Նունիես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։