Կորտեսներ
Կորտեսներ (իսպ.՝ cortes, corte` արքունիք), միջնադարյան Իսպանիայում և Պորտուգալիայում դասային ներկայացուցչական ժողովներ, հետագայում՝ պառլամենտներ (Իսպանիայում ՝ մինչև 1977 թվականը, Պորտուգալիայում՝ մինչև 1911 թվականը)։ Առաջին անգամ «Կորտեսներ» տերմինը հանդիպում է Կաստիլիայում (1137 թվական)։ Կորտեսները աճել են թագավորական կուրիաներից՝ սկզբում ընդգրկելով միայն ազնվականության ու հոգևորականության ներկայացուցիչներին։ Հետագայում ներկայացուցչության իրավունք են ձեռք բերել նաև քաղաքները։ Կորտեսները XIII-XIV դարերում նպաստել են քաղաքների դերի բարձրացմանը, ֆեոդալների կամայականությունների սահմանափակմանը։ Բացարձակ միապետության շրջանում Կորտեսների դերն ընկել է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Cortes_Catalanas.jpg/220px-Cortes_Catalanas.jpg)
Գրականություն
խմբագրել- «Кортесы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Muro у Martínez, «Constituciones de España у de las demás naciones de Europa, con la historia general de España» (Мадр., 1881);
- R. Fraoso, «Las Constituciones de España» («Revista de España», 1880, 6 и 7);
- L. P. Coimbre, «Estudios sobre a Carta constitucional de 1826 e Acta addicional de 1852, 1878-80»;
- Coelho da Rocha, «Ensaio sobre a historia do governo e la legislação de Portugal»;
- J. d’Almeida de Cunha, «Código do processo electoral» (1878).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 664)։ |