Խուանպի Անոր

իսպանացի ֆուտբոլիստ

Խուան Պաբլո Անոր Ակոստա (իսպ.՝ Juan Pablo Añor Acosta, ավելի հայտնի է որպես Խուանպի (իսպ.՝ Juanpi), հունվարի 24, 1994(1994-01-24)[1][2], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Մալագա» ակումբի և Վենեսուելայի հավաքականի կիսապաշտպան:

Football pictogram.svg
Խուանպի Անոր
Անձնական տվյալներ
Ազգությունը վենեսուելացի
Քաղաքացիությունը Flag of Venezuela.svg Վենեսուելա և Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1994(1994-01-24)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա
Հասակ 171 սմ
Քաշ 65 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մալագա
Համար 10
Պատանեկան կարիերա
2008—2009 Վենեսուելա Կարակաս
2009—2014 Իսպանիա Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Իսպանիա Մալագա 72 (6)
2013—2015  Իսպանիա Ատլետիկո Մալագենո 36 (11)
Ազգային հավաքական
2011 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 17) 3 (0)
2013 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 20) 2 (1)
2014—մ.հ. Վենեսուելա Վենեսուելա 11 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անորի հայրը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, իսկ մեծ եղբայրը՝ Բերնարդոն, խաղում է MLS-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում:

Ակումբային կարիերաԽմբագրել

Անորն «Մալագա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, ուր նա տեղափոխվել է «Կարակաս» ակումբից թիմ սելեցիոներական ծառայության շնորհիվ: 2014 թվականի ամռանը ֆուտբոլիստների հերթական զանգվածային հեռանալուց հետո, որը կապված էր թիմի ղեկավար Խուանպիի քաղաքականության հետ, ընդգրկվել է մրցաշրջանի հայտացուցակում: Օգոստոսի 30-ին՝ «Վալենսիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Լուիսա Ալբերտոին[3]:

2015 թվականի հունվարի 6-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Լևանտե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Մալագա» ակումբի կազմում[4]: 2016 թվականի հունվարի 23-ին՝ «Բարսելոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում[5], ինչպես նաև աչքի է ընկել առաջնության երրորդ տուրի՝ «Էյբար»[6] և «Խետաֆե» ակումբների դեմ խաղերում[7]:

Միջազգային կարիերաԽմբագրել

2011 թվականին Խուանպին մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Բրազիլիայի[8], Չիլիի[9] և Պարագվայի[10] պատանեկան հավաքականների դեմ խաղերին:

2013 թվականին նա Վենեսուելայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[11] և Բրազիլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[12]: Ուրուգվայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ: Նույն թվականի հունվարի վերջին Անորը հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[13]:

2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանպին կատարել է իր նորամուտը Վենեսուելայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆրանկո Ֆելտշերին[14]:

2016 թվականին Անորը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի հավաքականի դեմ խաղին[15]:

Սեպտեմբերի 6-ին՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Արգենտինայի հավաքականի դեմ խաղում Խուանպին խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[16]:

Գոլերը Վենեսուելայի հավաքականի կազմումԽմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 6 սեպտեմբերի, 2016 Մետրոպոլիտանո Դե Մերիդա, Մերիդա, Վենեսուելա   Արգենտինա 1:0 2:2 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://fbref.com/en/players/d79afcfc/(բազմ․)
  3. «Валенсия VS. Малага 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-30 
  4. «Малага VS. Леванте 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-06 
  5. «Малага VS. Барселона 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-01-23 
  6. «Эйбар VS. Малага 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-01-30 
  7. «Малага VS. Хетафе 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-05 
  8. «Бразилия (до 17) VS. Венесуэла (до 17) 4:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-03-13 
  9. «Чили (до 17) VS. Венесуэла (до 17) 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-03-20 
  10. «Парагвай (до 17) VS. Венесуэла (до 17) 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-03-26 
  11. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-01-18 
  12. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-01-17 
  13. Juan Pablo Añor, convocado con la absoluta de Venezuela (Juan Pablo Añor, called up to Venezuela's main squad); Málaga's official profile, 29 January 2013 (Իսպաներեն)
  14. Juanpi debuta con la selección absoluta de Venezuela en un ensayo ante Chile (Juanpi debuts with the main national team of Venezuela); Diario Sur, 16 November 2014 (Իսպաներեն)
  15. «Аргентина VS. Венесуэла 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-19 
  16. «Венесуэла VS. Аргентина 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-09-06 

Արտաքին հղումներԽմբագրել