Խորնի կամ Խորոնք, Խորենք, Խորհան (քրդ.՝ Xoronk, թուրքերեն՝ Harman), գյուղ Արևմտյան Հայաստանում` Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվել է պատմական Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում[1]։ Գյուղը տեղակայված է Մուշ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի ձախ վտակներից մեկի միջին հոսանքի ձախ կողմում[2]։

Գյուղ
Խորնի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԽորհնի, Խոռնի, Խորեան, Խորեն, Խորենացի, Խորենք, Խորին, Խորհան, Խորյան, Խորոն, Խորոնքմ Խորուն, Խորունք, Խրտնի, Կորնի, Տարոնեցի
Պաշտոնական լեզուՀայերեն, Թուրքերեն
Բնակչություն830 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ436
Փոստային ինդեքս49XXX
Ավտոմոբիլային կոդ49
Խորնի (Աշխարհ)##
Խորնի (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ըստ Մ. Օրմանյանի Խորոնք նշանակում է «ծննդավայր»։ Ենթադրաբար անվանումը կապված է եղել գյուղում Մովսես Խորենացու ծնված լինելու հանգամանքի հետ[2]։

Պատմություն

խմբագրել

Գյուղի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է IV դարին։ Այն պատկանել է Գլակա վանքին։ Բացի այդ գյուղը նույնացնում են խեթական արձանագրությունների Հորնիյա քաղաքի հետ[3]։

Հովհան Մամիկոնյանը իր VII դարի պատմության ձեռագրերում այն հիշատակել է որպես Խոհնի, Խորհի, Խրտնի (աղավաղված տարբերակ) ձևերով։ Եղել է գյուղ կամ ավան։ Այդ ժամանակ ունեցել է 1900 տուն հայ բնակիչ։

Արշակունիների թագավորության ժամանակ գյուղը հայոց բանակին տվել է 600 հեծյալ և 1700 հետևակ զինվոր[3]։

Ավելի ուշ ժամանակաշրջանում բնակավայրը կրել է Խորոնք անվանումը և հանդիսացել է Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի գյուղերից մեկը։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[2]։

Բնակչություն

խմբագրել

1880 թ.-ին ուներ 20 տուն, 1909 թվականին ուներ 50 տուն հայ և 6 տուն քուրդ բնակիչ[2]։

2000 թվականի դրությամբ գյուղում բնակվում է 830 մարդ, հիմնականում քրդեր։

Տնտեսություն

խմբագրել

Հայ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի և Խորոնք անունով բերդ[2]։

Կրթություն

խմբագրել

Խորոնքում գործում էր վարժարան[2]։

Նշանավոր անձինք

խմբագրել

Հավանաբար այստեղ է ծնվել պատմահայր Մովսես Խորենացին[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքը և նրա վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 801
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 799-800

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90