Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2019)

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում, որոնք անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:

Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2019)
Մեծ Բրիտանիա
դեկտեմբերի 12
Boris Johnson July 2019.jpg Jeremy-Corbyn-Chatham-House-Cropped.jpg Nicola Sturgeon election infobox 3.jpg
Թեկնածու Բորիս ՋոնսոնՋերեմի ՔորբինՆիկոլա Սթարջեն
Կուսակցություն Պահպանողական կուսակցություն Լեյբորիստական կուսակցություն Շոտլանդիայի ազգային կուսակցություն

Տեսակ խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում և արտահերթ ընտրություններ

Պաշտոն Մեծ Բրիտանիայի Ազգային ժողովի անդամ

Թեկնածուներ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Լեյբորիստական կուսակցություն, SNP?, Lib Dem?, DUP?, Շինֆեյներներ, Party of Wales?, SDLP?, Green Party of England and Wales? և APNI?

Հաղթող Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Լեյբորիստական կուսակցություն, SNP?, Lib Dem?, DUP?, Շինֆեյներներ, Party of Wales?, SDLP?, Green Party of England and Wales? և APNI?

Նախորդ Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2017)

Հաջորդ Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2024)

Ընտրության արդյունքներով` պահպանողականներն ստացել են 365 ընտրաձայն, վերջին անգամ նման արդյունք կուսակցությունն ստացել է 32 տարի առաջ՝ Մարգարետ Թետչերի վարչապետության ժամանակ: Լեյբորիստներն ստացել են 202 ընտրաձայն, որը 1935 թվականից ի վեր կուսակցության վատագույն արդյունքն էր:

ՆախապատմությունԽմբագրել

2016 թվականի հունիսի 23-ին կայացել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեն, որտեղ ընտրողների 51.9 %-ը ցանկություն է հայտնել դուրս գալ Եվրոպական միությունից: Դրանից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել, իսկ նոր վարչապետ է դարձել Թերեզա Մեյը, որն սկսել է Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը` Բրեքսիթը: 2017 թվականի հունիսին անցկացվել են արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում Մեյը պահպանել է կառավարության ղեկավարի պաշտոնը[1]: Սակայն Բրեքսիթի հետ կապված խնդիրների պատճառով 2019 թվականի մայիսին նա նույնպես հրաժարական է տվել: Հուլիսին Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Բորիս Ջոնսոնը, որը նույնպես ստանձնել է վարչապետի պաշտոնը[2]:

Դառնալով վարչապետ` Ջոնսոնը երեք անգամ առաջարկել է անցկացնել արտահերթ ընտրություններ, սակայն ամեն անգամ Համայնքների պալատը հրաժարվել է դրանից[3][4][5][6]: Արդյունքում, հոկտեմբերի 28-ին Լիբերալ-դեմոկրատական և Շոտլանդիայի ազգային կուսակցությունների կողմից առաջարկվել է խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին օրինագիծը, իսկ հաջորդ օրն այն հաստատվել է կառավարության կողմից (բացառությամբ ընտրությունների օրվա, քանի որ նախապես առաջարկվել էր դրանք անցկացնել դեկտեմբերի 9-ին, իսկ վերջում դրանք նշանակվել են դեկտեմբերի 12-ին): Ամսաթիվը դեկտեմբերի 9-ի փոխող ուղղումը ձախողվել է 315 ձայնի գերակշռությամբ` 295 ձայնի դիմաց: Օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումն ընտրվել է 438 կողմ և 20 դեմ ձայներով[7]:

ՄասնակիցներԽմբագրել

Թեկնածուների մեծ մասը քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք պետք է գրանցվեն ընտրական հանձնաժողովի քաղաքական կուսակցությունների գրանցամատյանում: Այն թեկնածուները, որոնք գրանցված կուսակցությանը չեն պատկանում, կարող են իրենց «անկախ» անվանել կամ ընդհանրապես չանվանել[8]:

Մեծ ԲրիտանիաԽմբագրել

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցություններն են.

Կուսակցություն Առաջնորդ Ընտրություններ 2017 Ընտրաձայներ[Նշումներ 1] Առաջադրված թեկնածուների թիվ
Պահպանողական կուսակցություն Բորիս Ջոնսոն 317 (42,4%) 298 635 (Միացյալ Թագավորություն)
Լեյբորիստական կուսակցություն Ջերեմի Քորբին 262 (40,0%) 243 631 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա)
Շոտլանդիայի ազգային կուսակցություն Նիկոլա Սթարջեն 35 (3,0%) 35 59 (Շոտլանդիա)
Լիբերալ-դեմոկրատներ Ջո Սուինսոն 12 (7,4%) 20 611 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա)
Ուելսի կուսակցություն Ադամ Փրայս 4 (0,5%) 4 36 (Ուելս)
Անգլիայի և Ուելսի Կանաչ կուսակցություն Ջոնաթան Բարթլի
Սիան Բերրի
1 (1,6%) 1 474 (Անգլիա և Ուելս)
Անկախ խումբ Աննա Սուբրի - 5 3 (Անգլիա)
Բրեքսիթի կուսակցություն Նայջել Ֆարաժ - 0 276 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա)

Հյուսիսային ԻռլանդիաԽմբագրել

Բրիտանական մի շարք կուսակցություններ գործում են Հյուսիսային Իռլանդիայում (ներառյալ` Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունները): Հյուսիսային Իռլանդիայի հիմնական կուսակցությունները կապված չեն Մեծ Բրիտանիայի մնացած հատվածներում գործողների հետ։ Հյուսիսային Իռլանդիայի որոշ կուսակցություններ գործում են համաիռլանդական հիմունքներով (այսինքն` նրանք միաժամանակ գործում են ինչպես Հյուսիսային Իռլանդիայում, այնպես էլ Իռլանդիայի Հանրապետությունում):

Կուսակցություն Առաջնորդ Ընտրություններ 2017 Ընտրաձայներ Առաջադրված թեկնածուների թիվ
Դեմոկրատական յունիոնիստական կուսակցություն Առլին Ֆոսթեր 10 (36,0%) 10 17
Շին Ֆեյն Մերի Լու Մաքդոնալդ 7 (29,4%) 7 15
Սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցություն Քոլում Իսթվուդ 0 (11,7%) 0 15
Ուոլսթերյան յունիոնիստական կուսակցություն Ռոբին Սվան 0 (10,3%) 0 16
Ալյանս Նաոմի Լոնգ 0 (7,9%) 0 18

ՆշումներԽմբագրել

  1. Խորհրդարանի լուծարման պահից

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Тереза Мэй объявила досрочные выборы в парламент Великобритании, Ведомости (18 апреля 2017)
  2. Борис Джонсон избран новым премьер-министром Великобритании, Ведомости (23 июля 2019)
  3. «Boris Johnson's call for general election rejected by MPs»։ BBC։ սեպտեմբերի 5, 2019 
  4. Stewart Heather, Elgot Jessica, Walker Peter (սեպտեմբերի 4, 2019)։ «Cornered Boris Johnson suffers triple Commons defeat»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019 
  5. Mason Rowena (սեպտեմբերի 5, 2019)։ «Boris Johnson loses sixth vote in six days as election bid fails»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 10, 2019 
  6. Parker George (հոկտեմբերի 29, 2019)։ «Johnson raises stakes in fresh election gambit»։ Financial Times (en-GB)։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019 
  7. Mason Rowena (հոկտեմբերի 30, 2019)։ «Brexit: Parliament breaks deadlock with vote for 12 December election»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  8. «Who stood in the General Election 2017»։ House of Commons Library։ հունիսի 8, 2017։ Վերցված է փետրվարի 20, 2019