Գառնառվույտ
Oxytropis jaquinii.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գառնառվույտ (Oxytropis)
DC.

Գառնառվույտ (լատ.՝ Oxytropis), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփիկների ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ գառնառվույտ կապույտ լատ.՝ O.cyanea, գառնառվույտ հայկական լատ.՝ O.armeniaca, գառնառվույտ մազմզոտ լատ.՝ Օ.pilosa և այլն։ Հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ կրային լանջերին, մարգագետիններում, արոտավայրերում։ Գառնառվույտը պատված է գեղձային և պարզ մազիկներով, ցողունի բարձրությունը՝ 5-50 սմ։ Տերևները կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը գլխիկավոր կամ երկարավուն ողկույզ է, ծաղիկները՝ կարմրավուն, դեղին, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ունդ է։

Oxytropis campestris01.jpg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png