Խոսե Մարիա Ալվարես (իսպ.՝ José María Álvarez,մայիսի 31, 1942(1942-05-31), Նոր Կարթագեն, Իսպանիա - հուլիսի 7, 2024(2024-07-07)[1], Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[1]) իսպանացի բանաստեղծ, գրող և թարգմանիչ։

Խոսե Մարիա Ալվարես
իսպ.՝ José María Álvarez
Ծնվել էմայիսի 31, 1942(1942-05-31)
ԾննդավայրՆոր Կարթագեն, Իսպանիա
Վախճանվել էհուլիսի 7, 2024(2024-07-07)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՆոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[1]
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, գրող և թարգմանիչ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՓարիզի համալսարան և University of Murcia?
Ժանրերպոեզիա և վեպ
Կայքjosemaria-alvarez.com

Կենսագրություն

խմբագրել

Խոսե Մարիա Ալվարեսը ծնվել է Կարթագենայում, 1942 թվականի մայիսի 31-ին։

Նա սովորել է փիլիսոփայություն և գրականություն Մուրսիայի համալսարանում, փիլիսոփայություն՝ Սորբոնում, իսկ պատմություն և աշխարհագրություն՝ Իսպանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Խոսե Մարիա Ալվարեսի հիմնական աշխատությունը «Մոմե արձանների թանգարան» (իսպ.՝ Museo de cera ) [2] շարքն է, որի վրա հեղինակն աշխատել է երկար տարիներ։

Բացի այդ, նա իսպաներեն է թարգմանել Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզի» և «Ուեյր Գերմիսթոն» վեպերը, [[Ջեկ Լոնդոնի]ի «Նախնիների կանչը», Էդգար Ալլան Պոյի «Արթուր Գորդոն Փիմի արկածների մասին պատմվածք» վեպը, Ուիլյամ Շեքսպիրի, Վլադիմիր Մայակովսկու Ֆրանսուա Վիյոնի և Կոնստանտինոս Կավաֆիսի բանաստեղծությունները։

Ժամանակակից Իսպանական գրականության համար բնորոշ մի շարք ուղղություններ նկատելի Խոսե Մարիա Ալվարեսի ստեղծագործություններում։ Նրա բանաստեղծությունների գլխավոր հերոսը ոչ թե հեղափոխական է, որը ցանկանում է փոխել կյանքը, այլ բոնվիվանը, որն արհամարհում է գռեհկությունը և սիրում է անհույս գործեր։

Խոսե Մարիա Ալվարեսը մահացել է 2024 թվականի հուլիսի 7-ին Նոր Կարթագենում, մի քանի օր հոսպիտալացումից հետո 82 տարեկան հասակում[3]։

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին կինը՝ Էլին Էլի, երկու երեխա՝ Միգելը (1964թ.) և Ռաֆայելը (1966թ.)
  • Երկրորդ կինը՝ Կարմեն Մարի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Muere el poeta cartagenero José María ÁlvarezLa Opinión de Murcia.
  2. Álvarez, José María (Álvarez2002), Museo de cera Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Seventh Edition, Editorial Renacimiento, ISBN 84-8472-036-5, ISBN 978-84-8472-036-2, 879 pp.
  3. Amaral, Júlia Do (2024-07-07). «Muere el poeta cartagenero José María Álvarez». La Opinión de Murcia (իսպաներեն). Վերցված է 2024-07-08-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել