Խոդա Աֆարինի կամ Խուդաֆերինի ջրամբար, արհեստական լիճ Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին։ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետրով, իսկ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր։

Խոդա Աֆարինի ջրամբար
سد خداآفرین

Խոդա Աֆարինի ջրամբարը և Խուդաֆերինի կամուրջները
Գտնվում է Արաքս գետի վրա
39°09′19″ հս․. լ. 46°55′50″ ավ. ե.Կովկաս__ HGЯO
Երկիր Իրան Իրան
Արցախ Արցախ
Վարչատարածքային բաժանում Իրան Արևելյան Ադրբեջան
Արցախ Հադրութի շրջան
Վարչատարածքային բաժանում գործող
Երկարություն 64[1] կմ
Լայնություն 400[2] կմ
Ընդհանուր ծավալը 1,612×106 մ3
Ակտիվ ծավալը 1,495×106 մ3[3]
Կառուցման սկիզբ 1999
Կառուցման ավարտ 2008
Խոդա Աֆարինի ջրամբար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խոդա Աֆարինի ջրամբար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Խոդա Աֆարինի ջրամբարի կառուցումը նպատակ ուներ ստանալ էլեկտրաէներգիա ու ոռոգել շրջակա տարածքները։ Այդ հարցով 1977 թվականի հոկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդային Միության և Իրանի միջև, իսկ նախագիծը պատրաստ է եղել իսլամական հեղափոխությունից հետո՝ 1982 թվականին։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993-1994 թվականներին, հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ՝ Խոդա Աֆարինի կամուրջներ[4]։ Դրանք կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին։ Շինարարությունը սկսել է 1999 թվականին[3]։ Ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում։ Իրանն այն կառուցել է՝ ունենալով գաղտնի համաձայնագիր Հայաստանի հետ[4]։ Պատնեշը պատրաստ է եղել 2008 թվականին և բացվել երկու տարի անց։ Շինարարության ընթացքում հայտնաբերվել են բրոնզեդարյա դամբարաններ[5]։

2015 թվականի ապրիլ-մայիսին «Spot 7/Azersky» արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ ջրամբարից մինչև Հորադիզ ընկած տիրույթում։ Մեկ տարի անց այս հատվածում ծավալվեցին Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան քառօրյա ագրեսիայի հիմնական գործողությունները[6]։

Արդյունաբերություն խմբագրել

Արդեն կառուցված ջրամբարում պղտոր Արաքսը մաքրվում է, ջուրը թափվում է ցած ու անցնում թաղակապ կամրջի պահպանված 4 կամարների միջով, հասնում ներքին կամրջին[7]։ Ջրաէլեկտրակայանի հզորությունը հասնում է 102 մեգավատտի, կարող է ոռոգել 75.000 հա տարածք։ Դրա մեծ մասն արդեն գործածվում է[8]։ Նախագծի վերնական ֆինանսավորման համար աջակցություն էր հայտնել Չինաստանը[9]։

Գլխավոր գրասենյակը գտնվում է Թավրիզում[10]։

Հայ-ադրբեջանական պատերազմ խմբագրել

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն անցել է Ադրբեջանի զինված ուժերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dams (>15 m) Under Construction in IRAN»։ WRM։ Արխիվացված է օրիգինալից 22 July 2011-ին։ Վերցված է 21 April 2012 
  2. «Construction operation of Khoda Afarin dam power plant was begun»։ Farab Co.։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2012-ին։ Վերցված է 21 April 2012 
  3. 3,0 3,1 «Reducing Transboundary Degradation of Kura-Aras River Basin»։ National Report of Islamic Republic of Iran։ National TDA-Islamic Republic of Iran։ June 2006։ էջ 8։ Վերցված է 21 April 2012 
  4. 4,0 4,1 Թաթուլ Հակոբյան, Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին Archived 2020-10-19 at the Wayback Machine.
  5. "Archaeologists rush to save Bronze Age sites in northwestern Iran Archived 2020-10-22 at the Wayback Machine.". Mehr News Agency (via Payvand Iran News). 2 December 2008. Retrieved 21 April 2012.
  6. Գագիկ Հարությունյան,Կրիտիկական ենթակառուցվածքներ եվ ազգային անվտանգություն
  7. «Խուդափերինի կամ Քարավազի պատմական կամուրջը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին։ Վերցված է 2019-05-30 
  8. Khoda Afarin expected to cost 1,300 billion tomans
  9. «MP: China Planning to Finance Completion of Khoda Afarin Dam in Northwestern Iran»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-30 
  10. «Khoda Afarin Dam»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-30