Արաքսի ջրամբար
Արաքսի ջրամբար, ջրամբար է Նախիջևան քաղաքի մոտ, Արաքս գետի վրա։ Կառուցվել է ԽՍՀՄ և Իրանի միջև 1963 թ. հուլիսի 27-ին կնքված պայմանանագրի համաձայն։ Շահագործման է հանձնվել 1971 թ.։ Ունի 1,35 կմ³ ջրատարողություն։ Գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանից և ջրապաշարներից օգտվում է ինչպես Նախիջևանի, այնպես էլ Իրանի հանրապետությունը[1]։
Արաքսի ջրամբար | |
---|---|
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Ադրբեջան և Իրան |
Վարչատարածք | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Արևմտյան Ադրբեջան, Բաբեկի շրջան, Քենգերլիի շրջան, Նախիջևան և Փոլդաշտ շահրեստան |
Երկարություն | 52 կմ |
Լայնություն | 6,1 կմ |
ԲԾՄ | 777,5 մետր |
Մակերես | 145 կմ² |
Ծավալ | 1,35 կմ³ |
Լիճ հոսող գետ | Նախիջևան գետ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։