Թաթուլ Հակոբյան (լրագրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ Հակոբյան (այլ կիրառումներ)
Թաթուլ Աշիկի Հակոբյան (դեկտեմբերի 29, 1969, Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, մի շարք գրքերի հեղինակ[1]։
Թաթուլ Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր | Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1995) |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Ալիք Մեդիա, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոն և Երևանի պետական համալսարան |
![]() |
Թղթակցում է «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքին և համակարգում է «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն» կայքը։ Զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում[2]։
Կրթություն խմբագրել
Ավարտել է Դովեղի 8-ամյա, ապա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
1990-1995 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Այլ խմբագրել
1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
Լրագրողական գործունեություն խմբագրել
Աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005) թերթերում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2005-2008), «The Armenian Reporter» անգլալեզու շաբաթաթերթում (2006-2009), Ավստրալիայի SBS հանրային ռադիոյում (2006-2012), Բեյրութի «Ազդակ» օրաթերթում (2005 թվականից մինչև այսօր)։
2009-ից մինչև 2021 թվականը աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի Սիվիլնեթ կայքում որպես լրագրող[3]։
2010 թվականից մինչև այժմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում է «Ռադիովարպետություն» առարկան։
2014 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի հիմնադրամի» համակարգողն է[4]։
Գրական գործունեություն խմբագրել
2008 թվականին հրապարակել է իր առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր», որը տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն 3 հրատարակություն, ինչպես նաև թարգմանվել է արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն[5]։
2012 թվականին լույս է տեսել Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գիրքը[6]։
2021 թվականին հրապարակվել է Հակոբյանի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն։ 2021 թվականից աշխատում է «Ալիք Մեդիա» լրատվական կայքում[7]։
Անձի և գաղափարների քննադատություն խմբագրել
Թաթուլ Հակոբյանն իր գործունեության, արտահայտած մտքերի համար բազմիցս արժանացել է քննադատության[8][9][10][11]։ Նրան մեղադրել են դրամաշնորհների դիմաց «ռազմահայրենասիրական քողի ներքո» «պռոթուրքական» քարոզչություն իրականացնելու, «հայ-թուրքական եղբայրության» մասին և «ազգային արժանապատվությունից զուրկ» գաղափարներ տարածելու համար[8][9][11]։ Քննադատություններից բացի նրա հասցեին հնչել են սպառնալիքներ, կյանքից զրկելու կոչեր[12]։
Դովեղ ֆուտբոլային ակումբ խմբագրել
2018 թվականին Թաթուլ Հակոբյանը հիմնադրել է մանկապատանեկան «Դովեղ» ֆուտբոլային ակումբը[13][14][15][16]։ Ըստ ակումբի կանոնադրության՝ այն պետք է գործի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար բնակավայրերը[13]։ 2023-2024 թվականներին ակումբը գործելու է Դովեղ, Բագրատաշեն, Կոթի գյուղերում և Նոյեմբերյան քաղաքում[16]։
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը ֆինանսավորվում է դրամաշնորհներով։ 2022 թվականին ակումբին դրամաշնորհ է տրամադրել «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը» (Սորոսի հիմնադրամ)[15]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Լույս է տեսել Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի 4-րդ հրատարակությունը» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ Թաթուլ Հակոբյանը «goodreads» կայքում
- ↑ Հակոբյան Թաթուլ (2021-02-19)։ «Հրաժեշտ ՍիվիլՆեթին»։ aniarc.am։ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն։ Վերցված է 2021-08-23։
- ↑ Թաթուլ Հակոբյանը` ԱՆԻ կենտրոնի համակարգող
- ↑ Թաթուլ Հակոբյան. «Եթե գյուղացին մոլորվում է, ապա կարող է «մոլորվել» նաև ադրբեջանցի դիվերսանտը»
- ↑ Թաթուլ Հակոբյանի նոր գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը»
- ↑ admina (2021-02-06)։ ««Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»՝ հրավեր հովանավորության»։ Aniarc (en-US)։ Վերցված է 2021-04-01
- ↑ 8,0 8,1 «Թաթուլ Հակոբյանն Հ1-ին հարցազրույց է տվ ել և հիվանդացել», (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ 9,0 9,1 «Հարցեր Թաթուլ Հակոբյանին», (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ «Ինչո՞ւ է Թաթուլ Հակոբյանը ցանկանում պատերազմում պարտության պատասխանատվությունը գցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «գրպանը»», (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ 11,0 11,1 «Չուկչան և Թաթուլ Հակոբյանը. Գեղամ Մանուկյան», (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ «Լրագրողն ահազանգում է սպառնալիքների մասին, լրագրողական ՀԿ-ները սատարում են Թաթուլ Հակոբյանին», (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ 13,0 13,1 «Դովեղում ֆուտբոլային ակումբ է բացվում» հոդված tert.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ ««Դովեղը» Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել» հոդված sport.news.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ 15,0 15,1 «Դովեղում ֆուտբոլային ակումբ է բացվում» հոդված lurer.com կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
- ↑ 16,0 16,1 ««Դովեղ» ՖԱ-ն հայտարարում է 6-ից 10 տարեկան՝ 2018, 2017, 2016, 2015 և 2014 թթ ծնված դպրոցականների ընդունելություն» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
Արտաքին հղումներ խմբագրել
- Թաթուլ Հակոբյանի անձնական էջը Ֆեյսբուքում