Խնձորենի արևելյան

բույսերի տեսակ
Խնձորենի արևելյան
Խնձորենի արևելյան
Խնձորենի արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ենթատրիբա Malinae
Ցեղ Torminalis
Տեսակ Խնձորենի արևելյան (T. glaberrima)
Միջազգային անվանում
Torminalis glaberrima
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խնձորենի արևելյան (լատին․՝ Տorbus torminalis), վարդազգիների ընտանիքին պատկանող, խնձորենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 25 մ բարձրությամբ գեղազարդային, մեղրատու բույս է։ Ընձյուղները, տերևները և բողբոջները մերկ են։ Տերևները կլորաձվաձև են կամ լայն օվալաձև, սրածայր փոքր բլթակներով։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ են, սպիտակ պսակաթերթիկներով։ 1,2 մմ երկարությամբ շագանակագույն, ձվաձև կամ տանձաձև պտուղները երբեմն գնդաձև են[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ուկրաինայում, Ղրիմում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է Շամշադինի և Իջևանի շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ տարածված է միջին լեռնային գոտում, ծովի մակարդակից մինչև 1800 մ բարձրությունների վրա, կաղնեբոխային անտառներում[1]։

Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ստորին և միջին, երբեմն նաև վերին լեռնային գոտիների հովտային անտառներում, այգիներում և պուրակներում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են պտուղներն ու տերևները։ Բնի և ճյուղերի կեղևից ստանում են դեղին, կանաչ, շագանակագույն և սև ներկանյութեր[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենի արևելյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենի արևելյան» հոդվածին։