Խնայատուփ, սովորաբար երեխաների կողմից օգտագործվող մետաղադրամների տարա։ Խնայատուփը անգլիախոս երկրներում հայտնի է որպես «սովորական բանկ» (անգլ.՝ still bank)` ի տարբերություն 20-րդ դարի հայտնի «մեխանիկական բանկերի», որոնք մետաղադրամով աշխատացվող մեխանիկական խաղալիք էին։ Գովազդային նպատակներով հաճախ օգտագործվում են ընկերությունների կողմից։ Խնայատուփ (անգլ.՝ piggy bank) անվան կիրառության արդյունքում մեծ տարածում է գտել խոզի տեսքով տարան, և ֆինանսական ծառայություն մատուցող շատ ընկերություններ օգտագործում են խնայատուփերը որպես իրենց խնայողության ծառայաությունների ապրանքանիշ։

Խնայատուփ, 1970-ականներ
Կավե ամանները օգտագործվում են Նեպալում որպես խնայատուփեր

Խնայատուփը սովորաբար պատրաստվում է խեցուց կամ ճենապակուց[1]։ Դրանք հիմնականում ներկված են և ծառայում են որպես դաստիրակության միջոց` երեխաներին ուսուցանելու խնայողությունների գաղափարները։ Շատ խնայատուփեր իրենց վերևի մասում ունեն ռետինե մասնիկ, մյուսները պատրաստված են վինիլից և մետաղադրամի հեշտ մուտքի համար ունեն շարժական քիթ։ Որոշներն էլ ներառում են էլեկտրոնային համակարգ, որը հաշվում է խնայատուփի գումարը[2]։ Որոշ խնայատուփեր մետաղադրամները հանելու համար իրենց վրա չունեն որոշակի բացվածք, այդ պատճառով այն պետք է կոտրել մուրճով կամ այլ եղանակով բացել[3][4]։

Ստուգաբանություն խմբագրել

 
Մաջապահիտի տերակոտայից պարտաստված խնայատուփ, 14-15-րդ դարեր, Թրովուլան, Արևելյան Ճավա (Ինդոնեզիայի ազգային թանգարանի հավաքածու, Ջակարտա)

Կան բազմաթիվ վարկացներ այն վերաբերյալ, թե ինչու խնայատուփերը եղել են խոզի տեսքով։ Համաձայն մի չհաստատված վարկածի, փիգը (անգլ.՝ pygg) նարնջագույն կավ է, որն օգտագործվել է միջնադարում՝ որպես խնայատուփ պատրաստելու մատչելի նյութ։ Այն կոչվել է խնայատուփ (անգլ.՝ pigg pots կամ pygg jars)[3]։ Վիճելի է, թե արդյոք «pygg»-ը պարզապես «խոզ» բառի բարբառային տարբերակն է[4]։ 18-րդ դարում «pig jar» եզրույթը դարձել է «խնայատուփ»[5]։ Քանի որ խնայատուփը այժմ պատրաստվում է այլ նյութերից, ինչպես ապակին, թիթեղ կամ պլաստմասսան, այդ անվանումն աստիճանաբար սկսել է օգտագործվել ոչ թե այն պատրաստելու նյութն անվանելու, այլ տարայի ձևը նշելու համար։

Դրամների համար նախատեսված Արևմտյան հնագույն տուփը թվագրվում է 2-րդ դարով հունական Պրիենե քաղաքից (Փոքր Ասիա)։ Այն պատկերում էր հունական տաճարի մանրակերտը՝ ճակտոնի հատվածում փոքրիկ ճեղքով։ Տարբեր ձևերի դրամատուփեր են պեղվել Պոմպեյում և Հերկուլանումում։ Դրանք հաճախ օգտագործվել են ուշ անտիկ ժամանակաշրջանի նահանգներում, մասնավորապես, Հռոմեական Բրիտանիայում և Հռենոսի ափին[6]։

Ճապոնական և ինդոնեզական cèlèngan եզրույթը (բառացիորեն` «վայրի խոզի նմանություն», սակայն օգտագործվում է «խնայողություններ» և «խնայատուփ» իմաստով) կիրառվում է նաև տեղական բանկերի կողմից։ Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի Թրովուլան շրջակայքում գտնվող հնագիտական մեծ տարածքում հայտնաբերվել են վարազի տեսքով խնայատուփեր։ Սրանք հավանաբար ճավայերեն-ինդոնեզերեն բառի աղբյուրն են, որը վերաբերում է խնայողություններին կամ փողերի տարաներին։ Խնայատուփերի մեկ այլ ճավայաինդոնեզերեն հոմանիշ է «տաբունգան» (tabungan), որը ծագում է «խողովակ» կամ «մխոց» բառից։ Այն առաջացել է մետաղադրամների տարա պատրաստելու մեկ այլ եղանակից՝ օգտագործելով բամբուկի մի հատված, որն ավարտվում է մետաղադրամ տեղադրելու համար նախատեսված մասով։ Խնայատուփի կարևոր նմուշ տեղակայված է Ինդոնեզիայի ազգային թանգարանում։ Այն վերականգնվել է, քանի որ հայտնաբերվել է կոտրված վիճակում։ Մաջապահիտ թրծած կավե մետաղադրամի տարաները հայտնաբերվել են տարբեր ձևերի, ներառյալ խողովակների և տուփերի ձևով մետաղադրամ տեղադրելու մասով։

Կիրառություն խմբագրել

Ժամանակակից խնայատուփերը չեն սահմանափակվում միայն խոզերի նմանությամբ և կարող են լինել տարբեր ձևի, չափի և գույնի։ Առավել հաճախ օգտագործվում են տաճարների և եկեղեցիների կողմից, քանի որ դրանք կողպված փողային տուփեր են` նեղ բացվածքով, կանխիկ մետաղադրամներ գցելու համար։ Ժամանակ առ ժամանակ գումարը հանելուց խնայատուփը բացվում է ներքևում գտնվող խցանի միջոցով։

Հայտնի խնայատուփեր խմբագրել

 
«Ռեյչել» բրոնզե խոզը

«Ռեյչելը» ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող «Pike Place Market» կոչվող շուկայի բրոնզե ձուլված խնայատուփն է, որը կշռում է մոտ 600 ֆունտ (270 կգ)։ Այն գտնվում է «Pike Place» շուկայի անկյունում՝ «Հանրային շուկայի կենտրոն» նշանի ներքո։ «Ռեյչելին» նախագծել է տեղի նկարիչ Ջորջիա Գերբերը։

«Գինը ճիշտ է» («The Price Is Right») խաղում օգտագործվում է խնայատուփի նշանը՝ ներկայացնելու խաղի սփոփիչ մրցանակը՝ դոլարների կամ ցենտի քանակը։

«Եկեք գործարք կատարենք» («Let's Make a Deal») խաղն ունի «Կոտրիր կանխիք ստանալու համար» («Smash for Cash») խաղի փուլ, որում մրցույթի մասնակիցը հաղորդավար Ջոնաթան Մագնումին խնդրում է կոտրել խնայատուփերը։ Մրցույթի մասնակիցը, որը վաստակում է բավարար դրամ, կարող է շահել կանխիկ բոնուս` 20,000$։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schroy, Ellen (2011). Warman's Americana & Collectibles. Krause Publications. էջ 367. ISBN 1440228221.(չաշխատող հղում)
  2. «DigiBank Piggy and Panda Banks Learn to Count». Gizmodo. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 «The Accidental Invention: The Origin Of Piggy Banks». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Piggy Banks». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «What's the origin of the piggy bank?». The Straight Dope. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Hurschmann, Rolf (Hamburg): "Money boxes", Hubert Cancik and Helmuth Schneider (ed.): New Pauly, Brill, 2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնայատուփ» հոդվածին։