Խնածախ (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնածախ (այլ կիրառումներ)

Խնածախ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 9 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1380-1460 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 109 կմ։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍեյրան Միրզոյան
Մակերես29,41 կմ²
ԲԾՄ1400 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն998[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Խնածախ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Խնածախ (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Գյուղը Խանազատ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մասն է խոշորացված Տեղ համայնքի։

Անվան ստուգաբանություն Խմբագրել

Գյուղը հնում կոչվել է Խանածախ կամ Խոնածախ և մտել է Սյունիքի Հաբանդ գավառի մեջ։ Անվան ծագման մասին կան տարբեր ավանդություններր։ Ըստ դրանցից մեկի՝ Խնածախը եղել է խանի կալվածք և այն վաճառել է (ծախել է ), այստեղից էլ «Խանածախ» անունը։ Մի այլ ավանդության, իբր թե հարձակվել են գյուղի տեր խանի վրա, որը կռվի ժամանակ ասել է՝ «Ձեզ մի զաղը (բույս) էլ չեմ տա», որից էլ «Խանազաղ», ոմանք էլ նախնական ձևը համարում են Խոնածախը՝ ստուգաբանելով որպես «խունկ ծախողներ»։

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Խնածախի մշտական բնակչությունը կազմել է 998, առկա բնակչությունը` 780 մարդ[1]։ Մինչև 1918 թ. գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք, սակայն, կազմել են փոքրամասնություն[2]։ Խնածախի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 107 1165 1221 1234 1252 1336 1473 1166 1005 1021[4] 998[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղում 1931 թ.-ին կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1990 թ.-ին լուծարվել է։

Պատմամշակութային կառույցներ Խմբագրել

Գորիսի տարածաշրջանի մյուս գյուղերի նման այստեղ էլ կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։ Գյուղի տարածքում կան 1610 թ. կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հող կամ Ցիցքար կոչվող վայրում կան VII-X դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր, շրջապատի բարձրությունների վրա կան խաչքարեր։

Հնում Խնածախը եղել է մելիքանիստ գյուղ՝ իշխան Մելիք-Հայկազյանների նստավյարը. գյուղում պահպանվել է իշխանանիստ դարպասների (ապարանքի) մի մասը, որն ունի երկու մատուռ։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 743
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ Խմբագրել