Վասիլի Կարազին

ուկրաինական և ռուսական Լուսավորականության ականավոր ներկայացուցիչ, գիտնական, գյուտարար, ռուսական կայսրության ազգային կրթության նախարարության հիմնադրման նախաձեռնող, հրատարակիչ, Խարկովի համալսարանի հիմնադիր

Վասիլի Նազարի Կարազին (ռուս.՝ Василий Назарович Каразин, հունվարի 30 (փետրվարի 10), 1773, Կրուչիկ, Բոգոդուխովի շրջան[1] - նոյեմբերի 4 (16), 1842, Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ուկրաինական և ռուսական Լուսավորականության ականավոր ներկայացուցիչ, գիտնական, գյուտարար, ռուսական կայսրության ազգային կրթության նախարարության հիմնադրման նախաձեռնող, հրատարակիչ, Խարկովի համալսարանի հիմնադիր:

Վասիլի Կարազին
Каразин, Василий Назарович.jpg
Ծնվել էհունվարի 30 (փետրվարի 10), 1773
Կրուչիկ, Բոգոդուխովի շրջան[1]
Մահացել էնոյեմբերի 4 (16), 1842 (69 տարեկանում)
Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանMykolaiv Necropolis
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունսերբ
Մասնագիտությունգյուտարար, քաղաքական գործիչ և օդերևութաբան
Vasilij Karazin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վասիլի Կարազինը ծնվել է ռուսական կայսրության Խարկովի նահանգի Կրուչիկ գյուղում (ներկայումս՝ Ուկրաինայի Խարկովի մարզի Բոգոդուխովկայի շրջան): Նրա հայրը՝ Նազարիյ Ալեքսանդրովիչը, ցարական բանակի սպա էր, գնդապետ (աչքի է ընկել նրանով, որ մասնակցել է Վալախիայում՝ Պարվու Կանտակուզինոյի 1769 թվականի հակաթուրքական ապստամբությանը և լավ ծառայության համար որպես պարգև՝ Եկատերինա Երկրորդ կայսրուհուց դաստակերտներ ստացել Մոսկվայի ու Խարկովի նահանգներում): Ենթադրվում է, որ նա ծագում էր սլավոնական կամ հունական Կարաջի ազնվականական տոհմից[2]: Մայրը ևս ազնվատոհմ ընտանիքից էր սերում՝ ուկրաինացի կազակ ազնվական Կովալևսկիների ընտանիքից էր:

Վասիլին սկզբնական կրթությունն ստացել է Խարկովի, ապա՝ Կրեմենչուգի մասնավոր պանսիոններում ու ազվականական դպրոցներում: Հոր միջնորդությամբ՝ դեռ տասը տարեկան հասակից գրանցվել էր Օրդենյան կիրասիրական գնդում, ապա, որոշ ժամանակ անց, հեղինակավոր Սեմյոնովյան լեյբ-գվարդիայի գնդում: Ձևականորեն լինելով զինվորական ծառայության մեջ՝ իրականում հաճախել է Սանկտ Պետերբուրգի հռչակված ուսումնական հաստատություններից մեկի՝ լեռնահանքային կորպուսի դասախոսություններին, որտեղ ձեռք բերած բնագիտական գիտելիքները էլ ավելի է հարստացրել ինքնակրթությամբ: 1798 թվականին գիտությունների մեջ խորանալու, միաժամանակ՝ նաև զինվորական ծառայության խստություններից խուսափելու նպատակով փորձել է գաղտնի անցնել արտասահման, սակայն սահմանն անցնելիս բռնվել է, ժամանակավորապես կալանավորվել: Պատժից խուսափել է՝ առանց ժամանակ կորցնելու կայսերը նամակ գրելու, անձամբ նրա հետ հանդիպում ունենալու և նրանից ներում ստանալու շնորհիվ: Այնուհետև վերադարձել է հայրենի գյուղ, ամուսնացել իր տասնչորսամյա ճորտուհիներից մեկի՝ Դոմնա Իվանովնայի հետ, որը ծննդաբերելիս մահացել է: Երկրորդ կինը Ալեքսանդրա Վասիլևնա Բլանկեննագել - Մուխինան էր, որը նրան ութ զավակ է պարգևել:

Ինչպես նշում են ուկրաինացի ուսումնասիրողները, Վասիլի Կարազինի կյանքում բախտորոշ դեր են խաղացել պատանեկան տարիների նրա ծանոթությունը, հանդիպումներն ու զրույցները ուկրաինացի նշանավոր փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ Գրիգորի Սկովորոդայի հետ:

Ալեքսանդր Առաջինը և Վ. Ն. ԿարազինըԽմբագրել

Պավել Առաջին կայսեր սպանությունից հետո գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը, որն սկզբնական շրջանում ջանում էր եվրոպական լուսավորյալ միապետի տպավորություն գործել և իրեն ներկայացնել իբրև հայացքների ազատականացման կողմնակից: Կարազինն առանց հապաղելու ցարին մի անստորագիր նամակ է հղում, որտեղ շարադրում է երկիրը հասարակական կարծիքին վստահելով կառավարելու վերաբերյալ իր մշակած ծրագիրը: Կայսեր կարգադրությամբ գտնում են նամակի հեղինակին ու բերում նրա մոտ: Ալեքսանդրը խրախուսում է նրան, թույլ տալիս, որ հասարակական կյանքին առնչվող հարցերով անմիջականորեն դիմի իրեն: Ինչպես վերոնշյալ նամակում, այնպես էլ ցարին ներկայացրած քաղաքական բնույթի հետագա գրություններում Կարազինը հանդես է գալիս որպես հասարակական ինքնակառավարման և ժողովրդական լուսավորության կրքոտ ջատագով: Նրա առաջարկով ստեղծվում է ժողովրդական լուսավորության առանձին նախարարություն, որտեղ նա, լինելով ուսումնարաների գլխավոր վարչության գործերի կառավարիչ, կարևոր դեր էր խաղում: Հիմնականում նա է մտահղացել ու կազմել «ժողովրդական կրթության կանոնները», համալսարանների և գիտությունների ակադեմիայի կանոնագրքերը, նա է ստեղծել նախարարության հատուկ տպագիր օրգանը՝ «Ժողովրդական լուսավորության նվաճումների մասին ամենամսյա շարադրանքներ» վերնագրով:

1802 թվականին, ցարից ստանալով համապատասխան թույլտվություն, Կարազինը ձեռնամուխ է լինում Խարկովում համալսարան հիմնելու գործին: Այդ նույն տարվա սեպտեմբերի 1-ին նա քաղաքի ազնվականության և մեծահարուստների հետ հանդիպման ժամանակ արտասանում է իր նշանավոր ճառը համալսարանական կրթության դերի ու նշանակության, ընձեռած առավելությունների մասին և խնդրում նրանց ֆինանսական աջակցությունը, սակայն խարկովցի մեծահարուստները գերադասում են համալսարանի փոխարեն քաղաքում բացել զինվորական ուսումնարան: Այնուամենայնիվ, համալսարանի հիմնադրումը ևս գլուխ է գալիս: 1805 թվականի հունվարի 17-ին տեղի է ունենում համալսարանի հանդիսավոր բացումը, բայց այդ արարողությանը Կարազինը չէր մասնակցում, քանի որ զրկվել էր ցարի բարեհաճ վերաբերմունքից և հեռացվել լուսավորության նախարարությունում զբաղեցրած պաշտոնից: Ժամանակակից ցարական մի բարձրաստիճան պաշտոնյայի վկայությամբ՝ ցարի վերաբերմունքի փոփոխության պատճառը եղել է այն, որ Կարազինը հանդգնել է Ալեքսանդրին մի հարցի կապակցությամբ բողոքել իր ղեկավարից ու բարերարից՝ գիտությունների ակադեմիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլայ Նովոսիլցևից՝ առանց վերջինիս հետ նախապես այդ հարցը քննարկելու[3]:

Գիտական և հասարակական գործունեությունըԽմբագրել

Հարկադրված լինելով վերադառնալ հայրենի գյուղ՝ Կարազինը, այնուհանդերձ, ձեռք չի քաշում իր լուսավորական ծրագրերից: Նա դպրոց է բացում իր գյուղի երեխաների համար, այստեղ հիմնում օդերևութաբանական կայան, որն առաջինն էր Խարկովի նահանգում և ընդհանրապես ամբողջ Ուկրաինայում, շարունակում է աշխատակցել եվրոպական ակադեմիաների հետ, որոնցից յոթի անդամն էր, գիտական հոդվածներ է տպագրում թերթերում ու ամսագրերում (հեղինակել է 60-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են եղանակի տեսությանը, օդերևութաբանությանը, գյուղատնտեսությանը, քիմիային, ֆիզիկային, դեղագիտությանը)[4]:

1808 թվականի նոյեմբերին Կարազինը «Եվրոպական գործերին չմիջամտելու մասին» վերնագրով մի նամակ է գրում կայսրին, որի համար նրան բանտ են նետում[5]: Այս պատիժն էլ նրան չի կոտրում, և նա շարունակում է հակադրվել, քննադատել կայսրին, ում համարում էր հասարակական ինքնակառավարման և ժողովրդական լուսավորության հակառակորդ, թշնամի: Ալեքսանդր Առաջինի դեմ Կարազինի հակամարտությունն այնքան բացահայտ ու սուր ձևեր է ընդունում, որ 1820-1821 թվականներին նրան երրորդ անգամ են բանտարկում՝ նետելով իր դաժանությամբ հայտնի Շլիսելբուրգյան ամրոցը: Ազատվելուց հետո վերադառնում է իր հայրենի կալվածքը և մինչև կյանքի վերջը ապրում այնտեղ, ոստիկանական հսկողության ներքո»[6]:

Մահացել է 1842 թվականի նոյեմբերի 4-ին Նիկոլաևկա գյուղում և այդտեղ էլ թաղվել է[7]:

Ռուս նկարիչ և գրող Նիկոլայ Կարազինը նրա թոռն է:

ՀիշատակըԽմբագրել

  • Կարազինի անունն է 1996 թվականից կրում Խարկովի ազգային համալսարանը
  • Խարկովի փողոցներից մեկը անվանակոչվել է Կարազինի պատվին[8]
  • Խարկովում և հայրենի Կրուչիկ գյուղում տեղադրվել են ականավոր լուսավորչի հուշարձանները
  • Բոգոդուխովկայում Կարազինի անունով են կոչվել մեկական հրապարակ և փողոց
  • Խարկովում Կարազինի անունը կրող փողոցի շենքերից մեկի ճակատին և Բոգոդուխովկայի թիվ 1 գիմնազիայի պատին փակցվել են գրանիտե հուշատախտակներ

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Каразин Василий Назарович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Косев Константин. Българското присъствие в създаването на Харковския национален университет. — Василий Каразин. Живот и дейност. — София, 2005. — С. 9. Исследователи расходятся в трех версиях — болгарской, сербской и греческой. Болгарская версия происхождения Каразина является наиболее доказанной в документальном отношении. Смотри также — Станчев Михаил. Происхождение В. Н. Каразина. Источниковедческие и историографические аспекты. — Василий Каразин. Живот и дейност. — София, 2005, — С. 202—218.
  3. Жихарев Степан Петрович «Дневник чиновника» см. запись 28 мая, вторник.
  4. Герцен, А. И. Император Александр I и В. Н. Каразин. — СПб.: Типография Ю. Н. Эрлих, 1906. — 58 с.
  5. Воейков, А. Ф. Дом сумасшедших : Сатира [в стихах]. — Берлин: F. Schneider, 1858.
  6. В. Базанов. Вольное общество любителей российской словесности. Петрозаводск, 1949, стр. 162—217
  7. Лазар Георгиев. Българин основава Харковския университет.
  8. В городе Харькове названа улица в честь В. Н. Каразина

Արտաքին հղումներԽմբագրել