Խատուտիկ աղավնի
Խատուտիկ աղավնի | |
Խատուտիկ աղավնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Columbiformes |
Ընտանիք | Աղավնազգիներ (Columbidae) |
Ցեղ | Աղավնիներ (Columba) |
Տեսակ | Խատուտիկ աղավնի (C. guinea) |
Միջազգային անվանում | |
Columba guinea | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Խատուտիկ աղավնի[1](լատին․՝ Columba guinea), աֆրիկյան աղավնիների տեսակին պատկանող թռչուն։ Որպես դեկորատիվ թռչուն խատուտիկ աղավնին բուծվել է Մեծ Բրիտանիայում 1885 թվականին[2]։
Բնութագիր
խմբագրելԽատուտիկ աղավնին մոտ 41 սմ երկարություն ունի, փետուրը հիմնականում մոխրագույն է։ Մարմնի քաշը` 250-ից 350 գ[3]։
Խատուտիկ աղավնին ունի կարմիր-շագանակագույն գույնի փետուրներ՝ եռանկյունաձև սպիտակ բծերով[4]։ Պարանոցի վրա կա կարմիր-շագանակագույն փետուրների լայն օղակ՝ մոխրագույն գագաթներով և կանաչավուն փայլով։ Պոչի փետուրները, ինչպես նաև կրծքավանդակը և փորը մոխրագույն են։ Կտուցը սև է, գրեթե սպիտակ մոմով։ Ծիածանաթաղանթները դեղին են, արտաքին օղակը՝ նարնջագույնից մինչև կարմիր։ Աչքերի շուրջ մաշկը անփետուր և կարմիր է։
Տարածվածություն
խմբագրելԽատուտիկ աղավնին ապրում է Աֆրիկայի անտառներում և սավաննաներում[5]։ Արեալը տարածվում է Սենեգալից մինչև Սոմալի, իսկ այնուհետև հարավից մինչև Արևելաֆրիկյան Ռիֆթի հովիտ։ Հարավային Աֆրիկայի տարածքներից հիմնականում բնակվում է Զիմբաբվեում, Բոտսվանայում, Նամիբիայում և Հարավային Աֆրիկայում[6]։
Սնուցում
խմբագրելԽատուտիկ աղավնին սնվում է բույսերի սերմերով, ինչպես նաև հացահատիկով և գետնանուշով։ Սնուցումը տեղի է ունենում հիմնականում գետնին, սակայն թռչունը պտուղները կտցահարում է նաև ծառից[4]։ Եթովպիայի լեռներում թռչունները ազգակից են Եթովպական աղավնիներին[7]։
Բուծում
խմբագրելԲուծման ժամանակահատվածը տևում է մոտ 15 օր։ Էգը երկու ձու է դնում բնում, որը գտնվում է ժայռերի ծերպերում, ծառերի վրա կամ տների պատերին։ Ձագերը մնում են բնի մեջ 20-ից 23 օր[8]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Columba guinea: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Rösler, S. 80
- ↑ Rösler, S. 79
- ↑ 4,0 4,1 The Birds of Africa. Academic Press Limited. ISBN 978-1-4729-2699-9.
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
- ↑ Rösler, S. 78
- ↑ Gibbs, S. 182
- ↑ Barlow, Clive. (1997). A field guide to birds of the Gambia and Senegal. Nr. Robertsbridge, East Sussex: Pica. ISBN 1-873403-32-1. OCLC 38491112.
Գրականություն
խմբագրել- David Gibbs, Eustace Barnes und John Cox: Pigeons and Doves – A Guide to the Pigeons and Doves of the World. Pica Press, Sussex 2001, ISBN 90-74345-26-3
- Alois Münst und Josef Wolters: Tauben – Die Arten der Wildtauben, 2. erweiterte und überarbeitete Auflage, Verlag Karin Wolters, Bottrop 1999, ISBN 3-9801504-9-6
- Gerhard Rösler: Die Wildtauben der Erde – Freileben, Haltung und Zucht, Verlag M. & H. Schaper, Alfeld-Hannover 1996, ISBN 3-7944-0184-0
- David Burnie (Hrsg): Vögel, München 2008, Dorling Kindersley, ISBN 978-3-8310-1272-5
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ աղավնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ աղավնի» հոդվածին։ |