Խառնվածք (ֆիլմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խառնվածք (այլ կիրառումներ)
Խառնվածք (հոլ.՝ Karakter), 1997 թ. նկարահանված հոլանդական ֆիլմ է։ Սցենարը հիմնված է հոլանդացի գրող Ֆերդինանդ Բորդևեյկի համանուն վեպի վրա (1938 թ.), որի առանցքում հոր և որդու բարդ հարաբերություններն են։ Ռեժիսորն է Մայք վան Դիմը, գլխավոր դերերը կատարում են Ֆեդյա վան Հուետը և Յան Դեկլեյրը։
Խառնվածք հոլ.՝ Karakter | |
---|---|
Երկիր | Բելգիա Նիդերլանդներ |
Ժանր | գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա |
Թվական | 1997 և հունվարի 6, 2000[1] |
Լեզու | գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Մայք վան Դիմ[2][3][4][…] |
Սցենարի հեղինակ | Մայք վան Դիմ և Ruud van Megen?[5] |
Դերակատարներ | Յան Դեկլեյր[3][4][6][…], Ֆեդյա վան Հուետ[7][8], Վիկտոր Լոու[6][7][8], Տամար վան դեն Դոպ[8], Հանս Կեստինգ, Բեռնարդ Դրոգ, Ֆրանս Վորստման[5], Jos Verbist?[5], Մարկ Ռիտման[5], Ջեք Հեդլի[5], Փիթեր Փոլ Մյուլլեր[5], Յանուշ Խաբիոր[5], Aus Greidanus sr.?[5], Peter Oosthoek?[5], Lou Landré?[5], Ֆրեդ Գուսենս[5], Մարիսա վան Էյլե[5], Marcel Hensema?[5], Frieda Pittoors?[5], Յոհան Օոմս[5], Ջոան Նեդերլոֆ[5], Hans Karsenbarg?[5] և Wil van der Meer?[9] |
Օպերատոր | Ռոժե Ստոֆերս |
Պատմվածքի վայր | Նիդերլանդներ |
Նկարահանման վայր | Ամստերդամ |
Տևողություն | 125 րոպե |
1998 թ. արժանացել է Օսկարի՝ լավագույն ոչ անգլերեն ֆիլմի համար։
Սյուժե
խմբագրելԻրադարձությունները տեղի են ունենում Ռոտերդամ քաղաքում՝ 20-րդ դարի սկիզբի տնտեսական ու քաղաքական քաոսի ֆոնին։ Երիտասարդ իրավաբան Յակոբ Կատադրոյֆեն այցելում է հորը՝ դատական կատարածու Դրեյվերհավենին։ Այցից կարճ ժամանակ անց գտնում են վերջինիս՝ սպանված։
Կատադրոյֆեն ձերբակալվում է սպանության կասկածանքով։ Ոստիկանության քննասենյակում նա փորձում է պարզաբանել իր և հոր հարաբերությունները՝ սկսելով իր մանկությունից։ Մայրը՝ Յակոբան սպասուհի էր եղել Դրեյվերհավենի մոտ, սակայն օրերից մի օր Յակոբան հայտնում է վերջինիս, որ հղի է և մեկընդմիշտ հեռանում։ Դրեյվերհավենը նրան ուղարկում է ծրար՝ գումարով և ամուսնության առաջարկով, սակայն Յակոբան մերժում է ընդունել այն։ Ծնվելուց հետո Յակոբը կրում է մոր ազգանունը՝ Կատադրոյֆե։ Հոր մասին հարցնելուց մայրը միշտ պատասխանում է՝ «մենք նրանից ակնկալիք չունենք»։
12 տարեկանում Յակոբը փորձում է գտնել հորը, սակայն երբ վերջապես հանդիպում է Դրեյվերհավենին, վերջինս հրաժարվում է նրան ճանաչել։ Կատադրոյֆեն որոշում է այլևս նրանով չհետաքրքրվել։ Ժամանակի ընթացքում սրվում են նաև Յակոբի և մոր հարաբերությունները։ Յակոբը հիմնականում տանն էր լինում և ընթերցում էր իր ոչ ամբողջական հանրագիտարանի հատորները։
Տանից դուրս գալու համար Յակոբը որոշում է ծխախոտի խանութ գնել։ Նա վարկ է վերցնում «Ժողովրդական կրեդիտային բանկից», սակայն գործերը ձախողվում են և ընկնում է պարտքի տակ։ Կատադրոյֆեին սակայն հաջողվում է աշխատանքի ընդունվել փաստաբանական գրասենյակում՝ որպես գրագիր։ Այդ ժամանակ պարզվում է, որ նրա պարտապանը՝ «Ժողովրդական կրեդիտային բանկը», Դրդեյվերհավենին է պատկանում։ Կատադրոյֆեն նորից է վարկ վերցնում՝ ցույց տալու հորը, որ իրեն պարտված չի ճանաչում։ Այդ գումարով Յակոբը լեզուներ և իրավաբանություն է սովորում։
Տարիներ անց Կատադրոյֆեն դառնում է փաստաբանական գրասենյակի կառավարիչ, հանձնում է փաստաբանի երդմնակալություն։ Սակայն հոր նկատմամբ վրեժխնդրությունը նրան հանգիստ չի տալիս։ Մի երեկո նա որոշում է այցելել Դեյվերհավենին, հայտնել որ արդեն երդվյալ փաստաբան է և մեկընդմիշտ հրաժեշտ տալ նրան։ Երկուսի միջև տեղի է ունենում բախում. Դրեյվերհավենը նույնպես տարիներ շարունակ ատելությամբ է լցված եղել նրա նկատմամբ. որդու ծնունդը նա համարում էր իր և Յակոբայի բաժանման պատճառ։
Յակոբի հեռանալուց որոշ ժամանակ անց Դրեյվերհավենը ինքնասպան է լինում՝ թողնելով նամակ, որով ամբողջ ունեցվածքը որդուն է կտակում։
Դերերում
խմբագրել- Ֆեդյա վան Հուետ - Յակոբ Վիլլեմ Կատադրոյֆե
- Յան Դեկլեր - պր. Դրեյվերհավեն (հայրը)
- Բրետտի Շխուրման - Յակոբա (մայրը)
- Թամար վան դեն Դոպ - Լորնա թե Խեորգե (աշխատակցուհի)
- Վիկտոր Լով - պր. դը Խանկերլար (դատական կատարածու)
- Հանս Կեստլինգ - Յան Ման (կոմունիստ ընկեր)
- Լոու Լանդրեյ - Ռենտենստայն (դատական կատարածու)
- Բերնարդ Դրոուխ - պր. Ստրոմկոնինգ
- Ֆրանս Վորստման - Քննիչ դը Բրեյ
- Ֆրեդ Խուսսենս - պր. Շխուվախթ
- Յասպես Գոթլիբ - Յակոբը 6 տարեկանում
- Մարիուս Գոթլիբ - Յակոբը 6 տարկեանում
- Պավլիկ Յանսեն - Յակոբը 12 տարեկանում
- Մարիսա վան Էյլե - տիկ. Սիբկուլո
Նկարահանումը
խմբագրելԻնչպես վեպը, այնպես էլ ֆիլմի սյուժեն ծավալվում են Ռոտերդամ քաղաքում՝ 1930-ական թվականներին։ Սակայն քանի որ այս քաղաքը 1940 թ. գրեթե ամբողջովին կործանվել է գերմանացիների ռմբակոծության հետևանքով, նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Անտվերպեն, Վրոչլավ, Գենտ և Հաագա քաղաքներում։
Նկարահանման բոլոր աշխատանքները կատարվել են 71 օրում՝ 1997 թ. ամռան և աշնան ընթացքում։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՖիլմի մրցանակների է արժանացել բազմաթիվ կինոփառատոններում, որոնցից ամենակարևորը երկուսն են։
- Օսկար.
- Լավագույն օտարալեզու ֆիլմի համար (1998 թ.)
- Նիդերլանդական կինոփառատոն.
- «Ոսկե ցլիկ» լավագույն լիամետրաժ ֆիլմի համար (1997 թ.)
- Ժուրիի գլխավոր մրցանակը ռեժիսորին
- «Grolsch film award» դերասան Յան Դեկլերին
- Փարիզի ֆիլմի փառատոն.
- Lավագույն դերասան (Յան Դեկլեր)
- Գրան պրի (Մայք վան Դիմ)
2011 թ. հոկտեմբերին ֆիլմը ցուցադրվել է Երևանում՝ Հոլանդական կինոյի շաբաթի բացման ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.kinokalender.com/film1430_karakter.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0119448/
- ↑ 3,0 3,1 http://stopklatka.pl/film/charakter
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film293622.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=12239.html
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/en/film293622.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.imdb.com/title/tt0119448/fullcredits
- ↑ Wil van der Meer - Credits (text only) - IMDb