Խաչիկ Շաբաբի Մուրադով (դեկտեմբերի 27, 1914(1914-12-27), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1979(1979-12-04)), հայաստանցի քուրդ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1945 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ Գրական անունը Կաչախե Մրադ։

Խաչիկ Մուրադով
Ծնվել է1914 դեկտեմբերի 27
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1979(1979-12-04) (տարիքը 64)
Մասնագիտությունգրող
ԿրթությունԵրևանի ռուսական մանկավարժական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ 1939-1958 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1959-1960 թվականներին աշխատել է Երևանի հեռուստատեսության և ռադիոյի քրդերեն հաղորդումների խմբագրությունում; 1960-1973 թվականներին «Ռյա թազա» քրդերեն թերթի պատասխանատու քարտուղարն էր, 1974-1979 թվականներին՝ նույն թերթի խմբագրի տեղակալը։ 1966 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

Քրդերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Հեքիաթ Միրզա Մահմուդի մասին» (Թիֆլիս, 1954), «Կանթեղ» (Երևան, 1959), «Գյուլփերի» (Երևան, 1962), «Նոր գարուն» (Երևան, 1965), «Չորրորդ քայլ» (Երևան, 1972

Միրոե Ասադի հեղինակակցությամբ դասագրքեր է կազմել քրդական դպրոցի համար։

Ռուսերենից քրդերեն է թարգմանել Լև Տոլստոյի «Կովկասի գերին», Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը», Միխայիլ Լերմոնտովի «Պոետի մահը» և այլ գործեր։ Քրդերեն է թարգմանել նաև հայ գրողների մի շարք գործեր։

Մահացել է 1979 թվականի դեկտեմբերի 4-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 408.